Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Թուրքիայի նախագահի հայկական նստավայրը

August 26, 2014
in Յօդուածներ
0
Թուրքիայի նախագահի հայկական նստավայրը

Ալին Օզինյան

Էրդողանը փոխեց Թուրքիան` չկարողանալով զարգացնել այն: Ստեղծեց յուրահատուկ ժամանակաշրջան` մոռացության մատնելով զինվորական հեղափոխությունները և պարբերաբար կրկնվող տնտեսական ճգնաժամերը: Հավաքելով ձայների մի ստվար զանգված` չկարողացավ երկիրը դարձնել եվրոպական արժեքների կրող, սակայն ստեղծեց «իր պատկերացրած» Թուրքիան:

Վարչապետից նախագահ տանող ճանապարհին նա սկսեց հանդես գալ նոր ուղերձով` «Նոր Թուրքիա»: Էրդողանը ջնջեց նախկին Թուրքիան և կառուցեց նորը, հետևաբար կարծես մերժեց օգտագործել ամբողջ հանրապետական շրջանում որպես նախագահի նստավայր ծառայած Չանքայայի պալատը:

Ո՞ւմ էր պատկանել Չանքայայի պալատը նախկինում, ումի՞ց էր խլվել, ի՞նչ պատմական դեպքերի էր ականատես եղել և ի վերջո ի՞նչկապ ուներ հայերի հետ:

Չանքայայի պալատը պատկանում էր Քասաբյանների հայկական ընտանիքին: Այս առանձնատունը ոչ մեկին չէր վաճառվել: Այն ընդամենը մեկն է 1915-ից հետո պետականացված հայկական հազարավոր խլված գույքերից…

Իրականությունն ի հայտ եկավ 2007-ին, երբ Թուրքիայի գլխավոր պետականամետ թերթում՝ «Հուրիյեթում», լույս տեսավ հոդված, որի հեղինակը պնդում էր, որ մի «հարուստ» հայ ոսկերիչ այս տունը վաճառել էր թուրքի, իսկ վերջինս էլ 1921-ին նվիրել էր այն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Այս հոդվածը կարդալով` Կանադայում ապրող Քասաբյան ընտանիքի վերջին ժառանգը մամուլով բացահայտել էր իրենց ընտանիքի ողբերգությունը` ընդգծելով իրենց տան ոչ թե վաճառվելը, այլ խլվելը թուրքական պետության կողմից: Ըստ կրտսեր Քասաբյանի` այս տունն իրենց կողոպտված հարստության շատ փոքրիկ մասնիկն էր:

Տիրազուրկ այս տունը նախագահի նստավայրի վերածվելուց հետո կարծես վկան դարձավ դաժանագույն իրականության: Աթաթուրքի բավական բուռն անձնական կյանքը, որը լի էր սիրային ճգնաժամերով, մեծ հետքեր թողեց այս տան վրա: Քասաբյանների տանն էր ապրում Աթաթուրքի զարմուհի տիկին Ֆիքրիեն, որը նաև սիրահարված էր նրան: Երբ Աթաթուրքն իր կնոջը՝ Լաթիֆեին տուն բերեց և հայտարարեց առաջին տիկին, Ֆիքրիեն չդիմանալով այդ դժբախտությանը` ինքնասպան եղավ տան բակում: Մի քանի տարի անց Լաթիֆեի ազգականներից հայտնի գրող Զիյա Ուշաքլը Գիլի որդու` Վեդաթի և Աթաթուրքի սերտ մտերմությունը սկսեց լրջորեն անհանգստացնել Լաթիֆեին: Վեդաթի և Աթաթուրքի սիրավեպը հասավ այն աստիճանի, որ Լաթիֆեն հրապարակայնորեն ընդվզեց` հայտարարելով, որ չի պատրաստվում հանդուրժել այդ խայտառակությունը: Թուրքիայում Ավստրիայի դեսպանության տարեկան զեկույցում անդրադարձ կատարվեց Աթաթուրքի ամուսնալուծությանը: Նշվում էր, որ այն տեղի ունեցավ Թուրքիայի հիմնադրի` Վեդաթի հետ ունեցած սիրավեպի բացահայտման հետևանքով: Ինչևէ, Աթաթուրքը բաժանվեց Լաթիֆեից, իսկ պարոն Վեդաթը, չհամակերպվելով Աթաթուրքի սիրային տվայտանքներին, ինքնասպան եղավ:

Քասաբյանների առանձնատունը Թուրքիայի հանրապետության առաջին տարիների բոլոր արյունոտ մտահաղացումների լուռ վկան է: Այստեղ են մշակվել և իրականացվել Օսմանյան կայսրությունից հանրապետության անցման, կոտորածների և սաստիկ խտրականության ճանապարհով մոնոէթնիկ Թուրքիայի կերտման բոլոր պլանները: Այս տանն են տեղի ունեցել Աթաթուրքի հռչակավոր օրգիաները: Կերուխումի ժամանակ Աթաթուրքի բարեհաճությանն արժանացողների առաջ բացվում էին պետական կարիերայի բոլոր դռները, իսկ նրան դժգոհելու առիթ տված աստիճանավորները զրկվում էին իրենց պաշտոններից: Քասաբյանների տուն էին այցելում նաև օտարերկրյա դիվանագետները և միջազգային մամուլի ներկայացուցիչները` Աթաթուրքի հետ երեկոները կարճելով պոկերի սեղանի շուրջ:

1938-ին վարչապետ Իսմեթ Ինենյուն Աթաթուրքի հետ տարաձայնության արդյունքում հայտարարեց, որ «բավ է, և այլևս հնարավոր չէ երկիրը ղեկավարել օղու սեղանից»: Այս հայտարարությունը նրա պաշտոնանկության պատճառը դարձավ:

Աթաթուրքի մահից հետո մինչև օրս տեղի ունեցած վերանորոգումների և հարակից շինությունների կառուցման արդյունքում Քասաբյանների առանձնատունը վերածվել է հսկայական համալիրի, և նախկին շենքն այժմ օգտագործվում է որպես թանգարան:

2007-ին, երբ Աբդուլլահ Գյուլը դարձավ նախագահ և տեղափոխվեց Չանքայա, իջնելով նկուղ, այնտեղից դուրս բերեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարները և դրանցով զարդարեց իր աշխատասենյակը: Սուլթան Աբդուլ Ազիզը 1874-ին Այվազովսկուն հրավիրել էր Ստամբուլ և պատվիրել մի քանի տասնյակ գեղանկար` նրան պարգևատրելով Օսմանյան բարձրագույն շքանշանով: Մինչև Գյուլի նախագահ դառնալը` նշանավոր հայ նկարչի ստեղծագործությունները փոշոտվում էին Քասաբյանների տան նկուղում:  

Ընդամենը վերջերս պարզվեց, որ Քասաբյանները ևս մի ժառանգ ունեն, որն ապրում է Ստամբուլում, սակայն կրում է Քասաբօղլու ազգանունը: Նա միայն 2001-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքի օգնությամբ էր իր համար բացահայտել իր նախնիների հարստության պատկանելիությունը:

Մինչև օրս Թուրքիայում պաշտոնապես որևէ բառ չի ասվել Չանքայայի պալատի իսկական տերերի մասին: Մոռանալը և մոռացության մատնելը հասարակական հիշողության մեծագույն վնասներից է, իսկ հիշեցնելը կապ չունի ատելության զգացումի հետ, այն ուղղակի արդարության վերականգնում է: Այսօր Թուրքիան առնվազն պետք է քաջություն ունենա հայտարարելու, որ նախագահի նստավայրը ստեղծվել է հայկական սեփականության առգրավման արդյունքում:

Previous Post

ՊԻՏԻ ՅԻՇԵՆՔ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԷԼԸ

Next Post

Ղարաբաղեան Մարտերը Ուժեղացնում Են Ադրբեջանում Լեզգիների Անջատողականութիւնը

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In