Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հանդիպել է բողոքող ակտիվիստների հետ

May 18, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հանդիպել է բողոքող ակտիվիստների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը մայիսի 18-ին հանդիպեց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:

«Սամվել Բաբայանի գործը մեկ ամիս առաջ ներկայացվել է Վճռաբեկ դատարան, որպեսզի նրա մեղադրանքը բեկանվի և արդարացում լինի: Մենք գիտենք, որ սահմանված է եռամսյա ժամկետ, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հայցը վարույթ, բայց կարող է նաև չընդունել: Մեր պահանջը այն է, որ հնարավորինս սեղմ ժամկետով ընդունվի վարույթ և արդարացում լինի», -նշեց  վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը նշեց, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել է սույն թվականի ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

«Ցանկացած գործով պատասխանը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում: Քանի դեռ մենք որոշում չենք կայացրել, ուրեմն մենք պատրաստ չենք հանգել համապատասխան հետևության: Անլուրջ է լինելու, եթե որևէ պաշտոնյա ասի, որ այս կամ բողոքի վերաբերյալ պատասխան կտա 5 օրում, 10 կամ 20 օրում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ ճնշում իր վրա որևէ մեկը չի գործադրել և չի կարող գործադրել:

Նա նաև ներկայացրեց նախորդ տարվա վիճակագրությունը դատապարտյալների արդարացումների հետ կապված: «2017 թվականին 180 անձի նկատմամբ կայացվել են արդարացման դատական ակտեր, ինչը կազմում է շուրջ 5 տոկոս դատապարտված անձանց: 10 տարի առաջ Հայաստանում արդարացված անձանց թիվը եղել է 25` 0.7 տոկոս»,- ընդգծեց նա:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է և հաջորդ ակցիան լինելու է մայիսի 21-ին:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ  հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:

http://armenpress.am/arm/news/933995/

Previous Post

Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ. Զեյնալյան

Next Post

Արդարադատության նախարարը խոսել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.