Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՄԻՊ Արման Թաթոյեան ԵԱՀԿի Մինսքի Խումբի Համանախագահներուն Զեկոյց Ուղարկեց

December 16, 2021
in Mobile Home, Newsletter, Զանազանք
0
ՄԻՊ Արման Թաթոյեան ԵԱՀԿի Մինսքի Խումբի Համանախագահներուն Զեկոյց Ուղարկեց

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեան` բացատրական նամակով մը ԵԱՀԿի գործող նախագահին եւ ԵԱՀԿի Մինսքի խումբի համանախագահներուն յատուկ զեկոյց մը ուղարկեց ատրպէյճանցի զինուորներու արարքներով Հայաստանի սահմանային բնակիչներու իրաւունքներու խախտումներուն վերաբերեալ:

Փաստաթուղթերոուն մէջ, յստակ օրինակներով ցոյց կը տրուի, որ ատրպէյճանցի զինուորներու արարքներով, Ատրպէյճանի իշխանութիւններու մտադրուած կազմակերպութեամբ, ամէն օր կ՛ոտնակոխուին Գեղարքունիքի եւ Սիւնիքի մէջ` Հայաստանի սահմանային շրջաններուն մէջ ապրող մարդոց իրաւունքները, կը վտանգուին անոնց ապահովութիւնը եւ բնական կեանքը (բերուած են նաեւ Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները):

«Հետեւաբար, առաջնահերթ գերակայութիւն է մարդկանց համար իրենց նորմալ կեանքը, իրաւունքներն ու անվտանգութիւնը վերականգնելը: Ցոյց ենք տուել նաեւ այդ խախտումների ազդեցութիւնը ՀՀ ողջ բնակչութեան իրաւունքների վրայ: Ընդ որում, զեկոյցում իրաւունքների խախտումները վերլուծուած են` ըստ խմբերի (օրինակ` կեանքի իրաւունք, ազատ տեղաշարժուելու իրաւունք, երեխաների իրաւունքներ եւ այլն): Նշել եմ, որ Սիւնիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովուած չէ մարդկանց անվտանգութիւնը. ադրբեջանական զինուած ծառայողները շարունակում են դիտարկման ներքոյ պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Աւելին, նրանք զինուած ցուցադրաբար ներկայ են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատուածներում ու կատարում են մարդկանց իրաւունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնաւորուած է նաեւ, որ սահմանային բնակավայրերում մարդու իրաւունքների խախտումների սնուցող աղբիւրն ադրբեջանական իշխանութիւնների հայատեացութեան հովանաւորչութեան ու թշնամանքի քաղաքականութիւնն է, որը պատերազմից յետոյ ոչ միայն չի նուազել, այլ խորացել է: Ուստի, եզրայանգումը յստակ է` մեր գիւղերի, շատ դէպքերում մարդկանց տների մօտ ու ճանապարհներին ադրբեջանական զինուած ծառայողներ չպէտք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսեան ներխուժումներին: Այսինքն` պէտք է լինի անվտանգութեան ապառազմականացուած գօտի: Սա չի նշանակում, թէ այդ կերպ միանգամից որոշում ենք` ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կ՛որոշուի հետագայում` առնուազն զուգահեռ սկսուած սահմանագծման ու սահմանազատման արդիւնքում: Պարզապէս ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրաւունքներն ու նորմալ կեանքը:

Օրինակով ցոյց է տրուել, որ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի առաջարկի հիման վրայ այս գաղափարն արդէն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.Սեպտեմբերի 27ի բանաձեւում: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի այս մօտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից», կը նշուի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանի տարածած հաղորդագրութեան մէջ:

Previous Post

A Message For Taiwan In US Withdrawal From Afghanistan? – Analysis

Next Post

«Ձեր Աթոռին 110 Տարի Առաջ Հայ Նստած Էր». Կարօ Փայլան՝ Չաւուշօղլուին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.