ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Անցյալ 30 տարիների ընթացքում
Երբ հեռուստատեսությամբ եվ լուրերով հետեվել եմ խորհրդարանների
Ու ազգային ժողովների նիստերին, կարողացել եմ եզրակացնել
Ինչպես է ձեվակերպվում ժողովրդավարությունը, որպես կեղծիք․
Եվ ինչպես են երկրի կառավարությունները կազմվում,
Որպես հայրենիքն ու ազգը խաբող ու կողոպտող ոճրագործներ,
Որոնց ոհմակի մեջ հանկարծ առինքնում են շներ՝
Մասամբ հավատարիմ, մասամբ գազազած,
Մասամբ պոչները ոտքերի արանքը խոթած,
Մասամբ հաջացող, մասամբ մռլտացող, կամ կլանչող, ծմրացող․․․
Դ ա վ ա ճ ա ն ո ղ․․․
Որոնց խժռած ոսկորից մեզ էլ, մեր տանն էլ,
Ինձ էլ, իմ տանն էլ փշրանքներ չեն հասնում, որ ազգն ենք ու հայրենիքը։
Երբ չեմ հետեվել լուրերին, կամ չեմ կարդացել լրագրերը,
Մնացել եմ անտեղյակ․ երբ հետեվել ու կարդացել եմ,
Եղել եմ ապատեղեկացված, կամ ստով մոլորեցված․․․
Ենթադրենք ես խորհրդարանի կամ ազգային ժողովի անդամ եմ,
Կամ հիմար եմ․
Երկու դեպքում էլ՝ նույն իրականության կրկնությունը․․․
Իսկ եթե դրամի փոխարեն եմ քվեարկել,
Նշանակում է սեփական դատողություն չունեմ,
Այլ խժռողների կարգին եմ պատկանում։
Ազգը հայրենիքով կազմում է պետություն․
Որ ունի օրենսդրական, դատարանական և գործադիր իշխանություններ․
Օրենսդրականը օրենքներ է մշակում,
Որ օրենքով դատված և դատապարտված մարդ սպանելը
Մարդասպանություն չէ․
Ու գործադիրը անում է այդ։
Գործադիրը ունի նախագահ՝ նախ-առաջին ագահը․
Վարչապետ՝ վարչանպետքը, գլխավոր մեղավորը․
Նախարարներ՝ նախ-առաջին անողները,
Որ նախ ագահի, վաչանպետքի հետ իրականացնում են ազգային թալանը։
Կառավարությունը վճարում է Պողոսներին,
Իսկ կողոպտում է Պետրոսներին,
Ուսի պարզ է, որ միշտ էլ կհենվի Պողոսների քվեի վրա․․․
Պողոսներ մեծամասնությունն էլ կառավարությանը կքվեարկի
Ու մեծամասնության քվեով կորոշվի արդարությունը․․․
Չարդարությունը,․․․
Ըստ քվեի մեծամասնության, որպես ժողովրդավարություն․․․
Կամ՝ չ․․․
Բայց ժողովրդավարությունը պարտ է լինել ավելի քան
Երկու գայլերի և մեկ ոչխարի քվեարկություն․․․
Նման քվեարկության նույնական արդյունքում
Ժողովրդավարական արդարությամբ, գայլերը վայելում են
Ոչխարի մսի խորոված։
Կառավարությունը երկիրը կառավարելու համար,
Ժողովրդին բարեկեցության հասցնելու համար դրամի պետք ունի,
Որ ժողովրդավարություն գործադրի․
Իհարկե դա նշանակում է, որ գայլերին վարձատրի,
Ոչխարներին էլ նմանապես, որ ճարպոտեն գայլերի համար․․․
Ուստի կառավարությունը նշանակում է հարկեր,
Որ ժողովուրդը պիտի վճարի․․․
Բայց ասել, որ ժողովուրդը հարկ է վճարում որ բարգավաճի
Նմանում է մի մարդու, որ կանգնած է մի դույլի մեջ
Եվ դույլի բռնիչը բռնած վերեվ է քշում, որ բարձրացնի․․․
Դա կարելի բան չէ․․․
Կառավարությանը փող ու իրավունք տալ նման է այն բանի,
Որ մի երիտասարդի կոնյակ տաս ու ինքնաշարժի բանալի․․․
Մնացածը՝ նա իհարկե կանի․․․
Կառավարությունն է մեծագույն հնարովի հերյուրանքը,
Որի միջոցով ամեն մարդ ջանանում է ապրել մնացյալի հաշվին։
Կառավարության հասկացույթը տնտեսության մասին հետեվյալն է․
Շարունակիր աշխատեցնել, եթե աշխատում է․
Երբ կանգ է առնում՝ սարքավորիր
Դրամական կամ բնամթերային նպաստներով,
Որ աշխատել սկսելով վերադարձնի քեզ։
Կառավարության վարչապետը և նախարարները զեկուցում են,
Որ իրենք չեն կատակում, այլ անում ենք ցանկալին,
Որ բոլորիս համար էլ ցանկալի է․
Մենք էլ որ ժողովրդական հոտն ենք ընդունում ենք ցանկալին։
Այն ինչ մեր երկիրը կարիք ունի՝ պարապ փաստաբաններ են
Ու գործազուրկ դիվանագետներ․
Որովհետեվ անկարելի է օրենսդրությամբ աղքատներին հարստացնել.
Կառավարությունը չի կարող մեկի մի բան տալ
Առանց ուրիշից մի բան վերցնելու․․․
Հիմարություններից մարդկանց փրկելու համար
Պիտի աշխարհքը լցնել հիմարներով․․․
Քեզ ամեն ինչ պարգեվող կառավարությունը նա է,
Ով կարող է քո ամեն ինչը վերցնել․․․
Բուն ոճրագործներին ձերբակալելու համար
Բավական է բանտարկել խորհրդարանականներին
Ու ազգային ժողովների անդամներին,
Որ միանում են կառավարությանը իրենց քվեներով։
Օրենքով բանտարկում ենք հասարակ գողերին,
Իսկ մեծ գողերին տալիս ենք հասարակական բարձր պաշտոններ։
Երբ մի մարդ ստանում է առանց աշխատելու,
Փոխարենը մի մարդ չի ստանում իր աշխատանքի դիմաց․
Չի կարելի ունեցվածք ավելացնել բաժան-բաժան անելով հարկերով։
Երբ պատերազմ ես սարքում
Ու պարտության տանում հայրենիքը պաշտպանող հերոսներին,
Վարձված զզվելի ես, ծախված ես, մատնիչ ես,
Դեղին հուդա ես, վասակ ես, կայեն ես, անհավատարիմ ես,
Ուխտադրուժ ես, դավող ես, դավաճան ես․․․
Երբ մի խումբ մարդիկ եզրակացնում են,
Որ կարիք չունեն աշխատելու,
Որովհետեվ կարող են ուրիշների աշխատածը յուրացնել․
Երբ մի խումբ մարդիկ եզրակացնում են,
Որ իրենք լավ է չաշխատեն,
Որովհետեվ իրենց աշխատածի արդյունքը ուրիշներն են վայելելու
Այդ րոպեից սկսվում է
Ժողովրդի
Հայրենիքի և
Պետության անկումը․․․
Փլուզում։
Գլենդել, Կալիֆորնիա, 20210912, 20210921