Ահարոն Շխրտըմեան
Քանի մը ժամ առաջ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեան ընդունած է Գերմանիոյ խորհրդարանի փոխնախագահ Քաթրին Կէորինկ Էկկարտիի գլխաւորած պատուիրակութիւնը:
Ըստ «Արմենփրէս»էն քաղուած տեղեկութեան, ի շարս այլ հարցերու, մեր հայրենիքի խորհրդարանի նախագահը յայտարարած է՝ … ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԻ ԻՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ…
……Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում թե’ տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե’ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:
Յարգելով անաչառ լրագրողի ուխտը, անմիջապէս ստուգեցի միեւնոյն լրատուութեան անգլերէն տարբերակը… այնտեղ եւս նոյն խայտառակութիւնը՝ ARMENIA HAS NO TERRITORIAL CLAIMS TOWARDS ITS NEIGHBORS.
…..Issues relating to the post-war situation, the establishment of lasting peace in the region were discussed. The Speaker of Parliament said that Armenia is acting with an agenda to open a peaceful era in the region and is making efforts both in the direction of unblocking of regional infrastructures and transportation routes, and of delimitation and border security. He said Armenia has no territorial claims towards its neighbors.
Մեկնաբանութիւնը ընթերցողիս պիտի ձգեմ…