ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «
Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան–Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընդունելի չի համարում ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը: Երևանում հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մայիսի 28-ի հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց ֆրանսիացի պաշտոնյան: «Ինչպես գիտեք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է, մենք մեր տեղն ենք զբաղեցնում այս հարցում, վճռական ենք շարունակելու մերդերակատարությունը: Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը ընդունելի չեն, պետք է հարցինմոտենալ պրագմատիկ ձևով»,- ասաց Ժան-Իվ Լը Դրիանը:
Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում հենակետեր կառուցելու խոսակցություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Նման հարցերը ուշադրության կենտրոնում են թե պաշտպանության նախարարության, թե մերկողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա, հետևաբար ցանկացած նմանզարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենքՄինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն: Այս մասին նախարարը խոսեց Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականը քննարկող հանձնաժողովների համատեղ նիստին, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցադրմանը՝ կապված բանակցություններում Արցախը ներգարվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ:
ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ ձևակերպումներով հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ: Ի պատասխան Արտյոմ Կոժինն ասել է. «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ–ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»:
Հայոց ցեղասպանության դատապարտում
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթեյնը Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հղած նամակին ի պատասխան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթի օրակարգից հետ չի քաշել: Այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ իսրայելական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հետ կանչելու մասին լուրերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Քնեսեթի խոսնակին և իր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև հավելեց, որ օրերս տեղեկացել են, որ հնարավոր է Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին:
Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել: Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:
Հայաստան և աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ Է մտնում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության եւ անվտանգության ոլորտները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Նա նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու և էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ: «Միացյալ Նահանգները կա և կմնա Հայաստանի կառավարությանև ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը՝ մենք կաջակցենք Ձեր կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմաններիապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի և ամերիկյան ներդրողների»,- ասել է Բրիջիթ Բրինքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: «Վստահ եմ, որ մեր երկրներիերկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսիներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակինհասցնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ–ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամըկկարգավորվի բանակցությունների միջոցով»,- ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ «Խորհրդային Միության փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո մենքկարողացանք փոխշահավետ համագործակցություն զարգացնել՝ հիմնված փոխադարձ վստահության վրա»,- ընդգծեց Կվիրիկաշվիլին: Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք միշտ աշխատել ենք հայ–վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպեսլրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ–վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելուհամար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- ասաց Փաշինյանը: Նա հույս է հայտնում, որ Հայաստանի համար Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհի ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի: «Բոլոր հարցերը քննարկվել են, և բոլոր հարցերի ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիիհետ։ «Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ–վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյապատմություն»,- ասել է Վրաստանի նախագահը: Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ և վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով, և սա մի իրավիճակ է, երբ երկու ժողովուրդներն արմատներով են կապված իրար հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս–ՊատրիարքԻլյա Երկրորդին: «Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաև Վրաստանի համար ուհակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ, և այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
ԱՊՀ-ի երկրների վարչապետները կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Դուշանբեում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, որոնք վերաբերում են տնտեսության մեջ, ինովացիոն գործունեության բնագավառում, բնապահպանության, բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում Է հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Հայաստանը պատրաստ է ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել ֆրանսիացի գործարարների համար երկրում նոր ներդրումներ ներգրավելու նպատակով: Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ կողմերը հանձնառու են ջանքեր գործադրել առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է: Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը: Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:
Ժամանակակից փոփոխվող աշխարհում լրագրության կարևորագույն առաքելությունն է լրատվական որոշումներ կայացնելու ժամանակ չմոռանալ բարոյական պարտականությունների մասին: Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության առաջին մեդիա գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Կառուցելով նոր հարթակներ մեդիա համագործակցության համար՝ հանուն ընդհանուր զարգացման» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ «Հաղթանակի դարը» խորագիրը կրող տոնակատարությանը: Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ: Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի դիտարկմամբ՝ Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ էր, որ Հայաստանը Խորհրդային միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն. «Այսկարգավիճակի շնորհիվ էր նաև, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից ու ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Առաջին Հանրապետությանհիմնադրումը պսակվեց երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով, աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա ժողովրդականհեղափոխությամբ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: «Պետք էմեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում: Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվաՀայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ. «Հայաստանի ԱռաջինՀանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու ԱրցախիՀանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 28-ին կատարվեց Գոհաբանական մաղթանք: Առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:
Ներհայաստանյան զարգացումներ
Գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին: ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Հայաստանի կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը: Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական: Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների` հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներով Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Ըստ այդմ, Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:
Ազգային անվտանգության ծառայության նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:
Փոփոխություններ պետք են ոչ միայն Մայր բուհում, այլև դպրոցներում, մանկապարտեզներում. սակայն դրանք պետք է արվեն ոչ թե էմոցիոնալ կերպով, այլ ծրագրված: Նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահԱրմեն Սարգսյանն՝ անդրադառնալով ԵՊՀ շուրջ վերջերս ծավալվող իրադարձություններին։ «Կրթական համակարգում փոփոխություններ, իհարկե, պետք են, սակայն կարևոր է, թե դրանք ինչպես ենիրականանում: Ես Հայաստանի նախագահն եմ, ով ընտրվել է, որպեսզի օրենքն ու օրինականությունը գործեն: Եվ, իհարկե, փոփոխություններ պետք են ոչ միայն Մայր բուհում, այլև դպրոցում, մանկապարտեզում, ուսուցիչների, դասախոսների մտածելակերպի մեջ»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ:
«Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները համտեսեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատրաստած համբուրգերները: Նախագահն ու նրա տիկինն «Օրրան» էին այցելել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Սփյուռք
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսի այցելած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էՎիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Լիբանանի գործող վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին հանդիպել է երկրի խորհրդարանի հայ պատգամավորներ Հակոբ Բագրատունուն, Հակոբ Թերզյանին և Ալեքսանդր Մաթոսյանին: Հանդիպումից հետո Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանը ներկայացնող հայ պատգամավորները պահանջել են կազմել նոր կառավարություն, որում ներգրավված կլինի 32 նախարար: Ընդ որում, նախարարներից երկուսը պետք է լինեն հայկական համայնքից:
ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած համահայկական 9-րդ համաժողովին այս տարի մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ։ «Արմենպրես»-ը որդեգրել է իր առաքելությանը հավատարիմ հավաստի, ճշտված, օպերատիվ տեղեկատվության ապահովման քաղաքականություն: ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին իր ելույթում այս մասին նշեց «Արմենպրես» լրատվականգործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը: Նա հավելեց, որ այդ սկզբունքներով է գործակալությունն առաջնորդվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, երկրի համար կարևորագույն շատ այլ միջոցառումների, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման ժամանակ: Ընդ որում, վերջին ներհայաստանյան իրադարձությունների արմենպրեսյան լուսաբանումները լայն ցիտումներ են ունեցել միջազգային հեղինակավոր այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են CNN-ը, BBC-ն, The Guardian-ը, New York Times-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր նրան դիմավորեցին մեծ ոգևորվածությամբ: ՀՀ վարչապետը հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ Երևանում ժողովրդի արձանագրած հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն են նաև Վրաստանում ապրող հայերը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին: Ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։ Նիկոլ Փաշինյանը Ջավախքում հանդիպել է հայաբնակ մի շարք՝ Ծալկա, Փոկա, Գանձա, Սաթխա հայաբնակ գյուղերի, Նինոծմինդա քաղաքի բնակիչների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել Է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ Է կրում։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:
Անկարայում 1983 թվականին մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի անդամ Լևոն Էքմեքչյանի ոսկորների փոխարեն Թուրքիան ընտանիքին է փոխանցել 55-ամյա մի կնոջ ու շան ոսկորներ:
Միջազգային խճանկար
Սիրիան և Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Իր հերթին, Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտնել Է, որ Սիրիան ճանաչել Է հանրապետության անկախությունը։ Վրաստանի ԱԳ նախարարությունը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր Է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս: Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն Է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր Է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար:
Մշակույթ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Համաշխարհային մամուլը փաստում է, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը հենց Հելեն Սեգարան է: ֆրանսիացի երգչուհին ու երգահանը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է Հայաստանի, իր հայկական արմատների, Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի հետ համագործակցության, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի և այլ հետաքրքիր թեմաների մասին:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը։ Երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:
Սպորտ
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը «Velo Pasadena Racing team» թիմի կազմում արծաթե մեդալ է նվաճել BARRY WOLFE GRAND PRIX մրցաշարում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին դուրս է մնացել ՖԻԴԵ -ի դասակարգման լավագույն տասնյակից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթել է Ֆյոդոր Բալբոշինի անվան միջազգային մրցաշարում: