ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի և լեռնադահուկային սպորտի ազգային թիմերը շարունակում են պայքարը միջազգային մրցաշարերում:
«Ազգային թիմը հերթական անգամ ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ֆինլանդիայում՝ միևնույն ժամանակ մասնակցելով վարկանիշային մրցաշարերի: Մեր վերջին վարկանիշային մեկնարկները դահուկասպորտում կլինի Հայաստանի առաջնությունում»,–«Արմենպրես»–
Վերջինիս խոսքով՝ մինչ Օլիմպիական խաղերը Միքայել Միքայելյանը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Իսկ ահա հունվարի 20-ին կհրապարակվի Օլիմպիական խաղերի վերջին ցուցակը, և հայտնի կդառնան բոլոր քվոտաները:
Հունվարի 12-14-ը Ծաղկաձորում կկայանա Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է մասնակիցների համար: