ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետ Տիգրան Աւինեան դիտել տուաւ, որ իշխանութիւնը շատ կոշտ ձեւով պիտի կասեցնէ յեղաշրջման որեւէ փորձ, սակայն շեշտեց` եթէ պէտք է, գործող իշխանութիւնները կը հեռանան, կ’ընտրուի նոր իշխանութիւն:
«Ուզում եմ յիշեցնել, որ 90ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ եւ խժդժութիւններ, հայոց բանակը բաւականին էֆեկտիւ (ազդեցիկ-Խմբ.) օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրութեան պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որեւէ տիպի հանդուրժողականութիւն եւ թաւիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետութիւնը եւ մեր պետականութիւնը ամէնից եւ բոլորի ամբիցիաներից (փառասիրութիւններէն-Խմբ.) վեր է: Այսինքն` մեր ներքաղաքական պրոցեսները (գործընթքցները-Խմբ.)` ով է մեղաւոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթէ պէտք է այս իշխանութիւնները գնալու են, ընտրուելու է նոր իշխանութիւն, բայց երբեւէ յեղաշրջման փորձերը թոյլ տալ, ես անձամբ եւ մեր թիմը չենք կարող», ըսաւ Աւինեան: