Միայն մանկամիտ պակասամիտը կհավատար Էրդողանի անկեղծությանը կապված ներողության հետ, կամ ինչ ինչ հանգամանքներից ելնելով ցույց կտար, որ հավատում է, թե Թուրիքայի վարչապետը անկեղծ է: Ըստ այդմ էլ հայկական միջավայրից, լինի Հայաստան կամ Սփյուռք հնրեցին համարժեք կարծիքներ, արձագանքներ, մեկնաբանություններ, որոնցից առավել ուշագրավը Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արձագանքներն էին: Եղան նաև տարօրինակ կարպով լռություն պահպանողներ` ինչպես օրինակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը և Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ու եթե Գարեգին Բ-ի լռությունը լիովին հասկանալի է, ու նույնիսկ այլևս զարմանք չի հարուցում հասարակության մեջ, որովհետև վերջինս արձագանքում է, երբ արձագանքում է Բաղրամյան քսանվեցը, այն էլ խստագույնս համահունչ նախագահականի արձագանքի հետ և նույնիսկ մասնակցում է այն հանրային միջոցառումներին, որին մասնակցությում է նաև երկրի ղեկավարը, ապա զարմանալի է ՀՀ նախագահի լտռության պատճառը: Միթե նախագահ Սերժ Սարգսյանը ասելիք չուներ այս հարցի վերաբերյալ, երբ այն ըստ էության համահայկական համազգային նշանակության հարց էր, այն դեպքում, երբ նախանձելի արագությամբ արձագանքում էր թեկուզ ասենք փողոցում սեփական ապրուստի համար պայքարող ազատամարտիկների խոսքերին ու այն որակում “նվնվոց”: Միթե նախագահը վեհանձնորեն արհամարհեց Էրդողանի հայտարարությունը: Իսկ գիտի նախագահն արդյոք, որ լռությունը երբեմն ոչ միայն արհամարհանք է, այլև համաձայնության նշան: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, ու պաշտոնական Էջմիածինն էլ այդ մասին հայտարարում է, որ Եկեղեցին ապրում է բարերարությունների միջոցով: Իսկ Գարեգին Բ-ն չի հիշում, որ բարերաները հիմնականում սփյուռքահայերն են` կամ չունի լինեն արտաքին թե ներքին Սփյուռքի, ու գոնե այս անգամ պետք է դուրս գար Նախագահականի հետ “պասերով աշխատելու” ոճից: Չէ որ ասենք Արամ Աթեշյան արքեպիսկոպոսի արձագանքը կարող է սփյուռքահայը հասկանալ, ամեն դեպքում խոսքը Թուրքիայի տարածքում ապրող թուրքական պետության պաշտոնյա համարվող, թուրքական պետության առաջ տեղի հայ համայնքը ներկայացնող բարձրաստիճան եկեղեցականի մասին է խոսքը, իսկ անկախ Հայաստանում բնակվող Ամենայն Հայոց կաթողիկոսի լռությունը կարող է վիրավորել ասենք նույն այդ բարերարի ազգային նվիրական զգացումներն ու ապրումները, նախնյաց հանդեպ հիատակն ու ցավը , ու հանգեցնել վերջապես համարժեք վերաբերմունքի փոփոխության ոչ միայն զուտ զգացական դաշտում, այլ նաև նյութական ու կշեռքի նժարը տանել դեպի Անթիլիաս: Չէ որ այս դեպքում, կորուստը կլինի չափազանց մեծ ու զգալի:
Անաիսա Սարգիսեան