ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայությունում ծառայությանպետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը ևանվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ ՎարուժանԵղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկելով աշխատանքային գործունեությունը՝ նրանք անդրադարձել են հիմնարկներում մշտապես իրականացվող խուզարկություններին, ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը:
Հրահանգվել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, բարձրացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման, ներքին կանոնակարգի խախտումների նկատմամբ, լինել առավել զգոն՝ խստագույնս հետևելով և հսկելով ծառայողների և ազատազրկված անձանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ միջանձնային հարաբերությունները: Քննարկվել են նաև հնարավոր բոլոր ուղիները՝ արգելված իրերի ներթափանցումն հայտնաբերելու և կանխելու համար:
Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդրահարույց հարցերի շուրջ խոսեցին և կարծիքներ փոխանակեցին նաև հիմնարկների անվտանգության ոլորտը համակարգող պետի տեղակալները, ներկայացրին առաջարկություններ՝ ըստ հիմնարկների առանձնահատկությունների:
Ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին կոչ արեց անհատական, ինչպես նաև ենթակաների համար օրինակելի մոտեցում ցուցաբերել առաջ քաշված խնդիրների արդյունավետ լուծմանը, լինել առավել հետևողական և ուշադրության կենտրոնում պահել հանձնարարականները հնարավորինս արագ և ժամանակին իրականացնելու նպատակով: