Եղիշէ Չարենցի տուն-թանգարանում կայացաւ «Չարենց-40 պոեմ» գրքի շնորհանդէսը: Գրքում ներառուած են բանաստեղծի ինչպես պոեմները, այնպէս էլ տարբեր տարիների ընթացքում գրուած բանաստեղծութիւնները: «40 պոեմ»-ը խորհրդանշում է բանաստեղծի ապրած տարիները»: Ծրագրի, նախագծի հեղինակ, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանի խօսքերով գիրքը նախատեսուած է օտարալեզու ընթերցողի համար եւ հանճարին այլ լեզուներով ներկայացնելը շարունակական կը լինի:
«Ցանկանում ենք հրատարակել նաեւ «Դանթէական առասպելը» հայերէն, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն լեզուներով՝ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեայ տարելիցին ընդառաջ, ինչպէս նաև «Ես Իմ Անոյշ Հայաստանի»-ն՝ աշխարհի բոլոր լեզուներով»,-նշեց Լիլիթ Յակոբեանը:
Նշենք, որ գիրքը տպագրուել է հայերէն-անգլերէն լեզուներով, հրատարակուել է 600 տպաքանակով. 500-ը՝ կազմաշապիկով, 100-ը՝ կաշի կազմով:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ