https://www.1in.am-«Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը տեսանելի են անզեն աչքով․ դրանք դժվար թե տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը ավելացնեն»․ լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա նաև ըմբռնում, որ, ըստ էության, ՆԱՏՕ-ի փորձերն՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել», – ասել է նա՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։