ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:
«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում: Միաժամանակ, վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:
Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել օրենսգրքիհամապատասխան մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտականօրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամտարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքիկամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելուսպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից: