«Օտարութեան մէջ ազատ լինելն էլ՝ մէջ ազատ լինելն էլ՝ ազատ լին մէջ ազատ լինելն էլ՝ելն մէջ ազատ լինելն էլ՝ էլ՝ ա՛յլ ստրկութիւն մէջ ազատ լինելն էլ՝ է ,
եւ տան մէջ ազատ լինելն էլ՝ մէջ ազատ լինելն էլ՝ ն մէջ ազատ լինելն էլ՝ոյն մէջ ազատ լինելն էլ՝իսկ գերի լին մէջ ազատ լինելն էլ՝ելը ՝ ՝ ա՛յլ ազատութիւն մէջ ազատ լինելն էլ՝ ,
իսկ տուն մէջ ազատ լինելն էլ՝ն մէջ ազատ լինելն էլ՝ էլ տուն մէջ ազատ լինելն էլ՝ չէ այլ հայրեն մէջ ազատ լինելն էլ՝իք է է , եւ ի՞նչ հայրենիքի՞նչ հայրենիքհայրենիք :»
Պարոյր Սեւակ
Անհասկանալի եւ անըմբռնելի է, թէ որտեղից է ծնունդ առել հայրենաբնակներից ոմանց մէջ գերադաս լինելու այն թերի ու կեղծ բարդոյթը (complexe de supériorité), թէcomplexe de supériorité), թէ իրենք Մասիսի գագաթն են՝ միւսների համեմատ իրենց «գենետիկ» յատկութիւններով: Որքան գոհ պիտի լինէի, եթէ այդ լինէր իրականութիւն, մինչդեռ բոլորովին հակառակն է պատկերը՝ ի ցաւ բոլորիս: Անմիջապէս ասեմ, որ նման որակումը համատարած չէ, եւ մեր ժողովուրդը իր հիմնական մեծամասնութեամբ աւելի գիտակից է, համեստ ու խոհեմ՝ իր կենսական խնդիրներով ծանրաբեռնուած, որ կարելի է հետեւանք համարել վերոնշեալ դասին պատկան քաղաքական գործիչների սխալ եւ անբարոյ գործունէութեան, որ կարելի է մինչեւ իսկ դաւադիր որակել:
Կարծում եմ, թէ մեր համասփիւռ հայրենակիցները՝ ինձ նման հետեւում են՝ հնարաւորի սահմաններում, երկրում տիրող բոլոր երեւոյթներին, որոնց մի տեսակը ուղղակի նողկանք է առաջացնում, երբ կուսակցական նեղ շահերից ելնելով ոմանք փորձում են ճերմակը սեւի տեղ մատուցել: Այսօր, մեր նախկին փառք ու պատիւ համարուող դարաւոր կուսակցութեան, որ առաջին հանրապետութեան ստեղծողն ու հիմնադիրը եղաւ, արդի կենտրոնական բիւրոյի անդամ՝ ոմն Իշխան Սաղաթելեան, որին տեսնելու կամ ծանօթ լինելու առիթը չեմ ունեցել եւ չեմ կարծում, թէ մի օր կ՝ունենամ, որ նոյնն է նաեւ իր պարագան, բացայայտ եռանդով փորձում էր ապացուցել, թէ վարչապետը երկիրը տանում է դէպի կատարեալ բռնապետութեան, քանի որ համարձակուել է Ծառուկեան սակաւապետին (complexe de supériorité), թէօլիգարխ)՝ կատարած տարբեր խարդախութիւնների բացայայտման առիթով հաշուետուութեան կանչել: Մինչդեռ այդ դեղնակտուց քաղաքական տհաս նորելուկը երեւի գտնում է, թէ մարտի 1֊ը եւ հոկտեմբեր 27֊ը միայն կարգ ու կանոն հաստատելու համար էին, որի մասին կարելի է լռել, երբ իր կուսակիցները ունէին նախարարական մի քանի պաշտօն, իսկ քսան տարի անընդմէջ երկիրը թալանած «անմեղ» նախագահների հետապնդումը անհիմն՝ զուտ քաղաքական է եւ արդի պայմաններում, իրենք պատրաստ չեն լռութեամբ հետեւել տեղի ունեցող երեւոյթներին, այլ պիտի արձագանքեն ըստ պահանջի: Յիշեցի, նոյն դասի այլ հայրենասէրի, որ պարտիզանական միջամտութեամբ էր սպառնում մի քանի ամիս առաջ: Երեւի դեռ չեն հասկացել, որ յեղափոխականի անուան տակ երկիրը քանդողներին են աջակցում: Երեւի լափամանը անուշ է:
Հանգուցեալ մայրս պիտի ասէր «խղճուկ արարած, ջուրը՝ ջրաղացն է տարել, ելել չախչախ կը փնտրե՞ս»
Դժբախտաբար պետականաշինութեան հոգսերով չէ որ տառապում են խորհրդարանում ընդդիմութիւն կոչուող ՀԲԿ, ԼՀԿ խմբաւորումները, որ կուսակցութիւն համարուելու ոչ մէկ հանգամանք ունեն, քանի որ զուրկ են ամենատարրական գաղափարախօսութիւնից, այլ ներկայ են, ինչ որ գաղտնի պատուէրներ կատարելու եւ միշտ՝ կամայ թէ ակամայ դէմ արտայայտուելով, ինչ որ գալիս է իշխանութիւնների կողմից՝ յաճախ երկար ու բարակ անիմաստ ելոյթներով: Այստեղ նախընտրում եմ լռել խօսելաձեւի ու գործածուած բառապաշարի մասին, որ ոչ միայն անընդունելի ու գռեհիկ գաւառական է, այլեւ ամօթալի յիշոցներով շաղախուած՝ չհաշուած եղած ծեծկռտուքը: Մի կարեւոր յիշեցում․ ա՛յս՝ բոլորի համար ծանր օրերին, մեր դրացի վրացի նախկին վարչապետ Իւանիշվիլին մի քանի միլիոն դոլար նուիրեց իր երկրին համաճարակի ծախսերին մասնակից դառնալով, իսկ նրանից աւելի հարուստ մեր երկրի առանց գահի թագաւոր համարուող դոդիկը՝ կառավարութիւնից էր պահանջում՝ անել ի՛ր խաղատների աշխատավարձերի վճարումները, միաժամանակ յայտարարելով, թէ տիրող համաճարակը վարչապետի եւ իր անձնակազմի յանցանքով է տարածուել եւ նրանց հրաժարականը անխուսափելի է: Ե՛կ եւ մի խենթացիր:
Դրանից բացի, Խորհրդարանում, թէ դրսում եղած ընդդիմադիրները՝ առանց բացառութեան, միահամուռ բարբաջում են, թէ Փաշինեանի կառավարութիւնը ամէն ինչի մէջ ձախողած է. սակայն դեռեւս ՈՉ ՄԷԿԸ (complexe de supériorité), թէsic) չկարողացաւ փաստացի ցոյց տալ, թէ ճիշդ ինչի՛ մէջ եւ ո՞ր ասպարէզում է ձախողումը: Իսկ պսակաւոր ժահրի դէմ պայքարում՝ թերեւս ամէն ինչ կատարեալ չէ, քանի որ մեզանից բազմաթիւ անգամ աւելի մեծ, զօրաւոր ու հարուստ պետութիւններ նմանապէս անզօր ու անճարակ վիճակի են եւ չեն յաջողում որեւէ հիմնական լուծում գտնել: Հուսկ՝ եղածը ոչ ինչ է, քան պառաւական չարախօսութիւն եւ ամբոխային ամբաստանութիւն է, որի կողքին կան առաւել համարձակ այլանդակներ, որ իրենց համարում են հինգերորդ շարասիւն, որ ինձ ծանօթ լեզուներով նշանակում է դաւադիր֊ դաւաճան:
Այս տժգոյն պատկերը կատարւում է մեր երկրում, որ արդէն ծնկադիր է համաճարակին դժուարութեամբ դիմագրաւելու աշխատանքով: Նման ճգնաժամային կործանիչ պայմաններում, երբ ուժերի համախմբումը եւ ամէն տեսակի տարաձայնութիւնները աղբանոց նետելը անհրաժեշտ պիտի լինի, իսկ առողջ մտածող իւրաքանչիւր քաղաքացու համար՝ միասնական ճակատ ստեղծելը՝ նպատակ, ծառացած խնդիրները պատուով լուծելու եւ երկիրը ոտքի կանգնեցնելու հեռանկարով, տեղի են ունենում մեզ յատուկ դաւադրութիւնները:
Չտեսնելով առողջապահութեան ողջ անձնակազմի առանց դադարի, օր ու գիշեր, ամէն ինչ ձեռնարկելը վարակին դիմագրաւելու, երբ բուժաշխատողներ կան, որ գիշերներ են անց կացնում բուժարաններում՝ ընտանիքի հոգսերը մոռանալով, գորշ քարոզիչներ են յայտնւում համոզելու, թէ այդ բոլորը սուտ է եւ ամէն ինչ անում են փող քաշելու համար, մինչդեռ զոհերի թիւը կէս միլիոնին մօտ է աշխարհում: Կ՝ուզեմ նշել, որ այլախոհ լինելը յանցանք չէ, բայց երբ պարզամիտ տգիտութիւնը պարուրուած է չարամտութեամբ՝ արդէն դառնում է տարածուած անբուժելի արատ:
Ենթադրաբար կարծում եմ, թէ վարչապետը փորձում է թաւշեայ ձեռնոցները հանել, հուսկ վերջին կատարած ուժային անձնակազմի թարմացումը, որին հետեւեց Գագիկ Ծառուկեանին անձեռնմխելիութիւնից զրկելու սպասուած դիպուածը, մեծ աղմուկ֊աղաղակ յարուցելով նրա «կերբերոսների» նեղ շրջանակում, որ ամէն տեսակի սպառնալիքներով խորհրդարանում, խոստանում են միջազգային ատեաններ դիմելով ապացուցել իրենց կուռքի անմեղ եւ անբիծ բարերար լինելու հանգամանքը:
Ժամանակն է օրական հոգսերից զատ նայել դէպի հեռու ապագան այն կատարելապէս փրկելու միտումով՝ հիմք ունենալով պետութեան անխափան ամրապնդումը տնտեսութեան վերականգնումով, ձեռնարկութիւնների ազգայնացումով: Մենք գործարար եւ նախաձեռնող անձանց ոչ միայն թշնամի չենք, այլ, ընդհակառակն, ծափահարողը՝ առաջին հերթին, նրանք են, որ իրենց ճկուն մտայնութեամբ կարողանում են «քարից հաց հանել», իսկ իշխանութիւնները ամէն տեսակի աջակցութեամբ պիտի եւ պարտաւոր են սատարել, միայն թէ՝ բոլորը լինի օրինական դաշտում: Վստահ եմ, որ այդպիսի սկզբունքի իրականացման պարագային մեր երկիրը կը դառնայ այն, ինչ երազել են մեր նախնիները՝ այն կոչելով դրախտային:
Եզրայանգում Պարոյր Սեւակի խօսքերով․ «Եւ ո՞վ կը գտնի, որտե՞ղ կը գտնի, այսպիսի մի այլ՝ երկրորդ հայրենիք, եւ Ի՞ՆՉ ՀԱՅՐԵՆԻՔ:»
19֊6֊20
Ռուբէն Յովակիմեան
Սեն Ռաֆայել