ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Լեռների ձիւնածածկ գագաթների առինքնութեան,
Անտառների ծառապատ խորքում,
Գետերի սորուն հոսանքների միախառնոյթում,
Ծովերի խորունկ կապտութեան հայելում,
Ծաղիկների գունագեղ բուրաստանում,
Ամպերի անպարագիծ փափկութեան անկողնում,
Քառակի սեզոնների միատեղ բարեխառնոյթում,
Ես խոնարհուեցի գերագոյնութեան շնորհին,
Հարցումով.
«Ինչո՞ւ Հայոց ցեղասպանութեան Մեծ եղեռնը»:
– Անթոյլատրելի է եղել…
Ամպրոպեց շանթը, որպէս նզովք` արիւնոտ ձեռքերին:
«Ինչո՞ւ ցեղասպանեցին Ջուղայի խաչքարերին»…
Ամպրոպեց շանթը, որպէս նզովք` արիւնոտ ձեռքերին:
Աստուծոյ նզովքը կը կործանի:
Ջրվէժները գահավիժում են փրփուրով,
Հովիտները հովանում են զեփիւռներով,
Ես խոնարհուած եմ գերագոյնութեան շնորհին: