Գրեց՝ Ասատուր Կիւզելեան
Լոնտոն, Մարտ 2018
——————————————————————
Վերջերսինձյաջողուեցհարցազրոյցունենալսփիւռքահայմեծատաղանդգեղանկարիչ
Էդման Այվազեանի հետ, Լոնտոնի իր արհեստանոցում։
Տարիների փորձով գիտեմ որ շատ աւելի հեշտ է հարցազրոյց վարել միջակ կարողութեան տէր անձի հետ, քան տաղանդաշատ արուեստագէտի՝ պարզ այն պատճառով որ առաջինը՝ հիմնականում փորձելու է իր չունեցած արժանիքները գովաբանել, իսկ երկրորդը՝ իր տաղանդը թերագնահատել և իրեն հասցէագրուած արդար արժևորումները` չափազանցութիւն համարել։
Չգիտեմ ո՞վ է ասել, բայց ո՞վ որ ասել է, ճիշդ է ասել, որ “համեստութիւնն ու մեծութիւնը անբաժան ընկերներ են”։
Էդման Այվազեանին՝ ՄԵԾԱՏԱՌՈՎ մարդուն և ՈՍԿԵՏԱՌՈՎ արուեստագէտին՝ որը միաժամանակ սեպհականատէր է համով-հոտով անհատականութեան, կարևոր է ճիշդ բնութագրել, հեռու մնալով քլիշէ դարձած խօսքերից, անշունչ, անբոյր ու անթոյր արտայայտութիւններից։ Իմ դժուարութիւնը կայանում է նրանում, որ Այվազեանի յատկութիւններով օժտուած մարդուն և արուեստագէտին ճիշդ տարազաւորելը՝ այնքան էլ հեշտ յանձնառութիւն չէ։
Երբ առաջին անգամ հանդիպեցի Էդիկին (մինչև հիմա էլ իր մտերիմները նրան Էդիկ են անուանում) աւելի քան քառասուն տարի առաջ, իմ վրայ մեծ տպաւորութիւն թողեց նրա զուարճախօսութիւնը, պարզութիւնն ու համեստութիւնը։ Հետագայում, երբ աւելի մօտից ծանօթացայ նրան և նրա ստեղծագործութիւններին, զգացի որ բացի տաղանդաւոր արուեստագէտից, գործ ունեմ նաև մարդկային արժանիքներով հարուստ մարդու հետ։
Երբ մտնում ես 85ը անց (ծնած՝1932 թ.ին), բայց հոգով ջահել գեղանկարչի արուեստանոցը, քեզ թւում է թէ մտել ես գոյների կախարդիչ մի աշխարհ…։ Հիացմունքով դիտում ես արևավառ՝ երբեմն էլ աշնանային գոյներ հագած, խորը ներբազգացողութեամբ կեանքի կոչուած գեղանկարներ, գծանկարներ, գեղջուկ կանանց գունագեղ կերպարներ, հողագործ բանուորներ, մէկ խօսքով հմայիչ գոյների և գծանկարների մի համայնապատկեր, որոնց մեծ մասը կարծես վրձինուած լինի՝ մեր մանրանկարներում օգտագործուած որդան կարմիրով։
Որպէս զգայուն արուեստագէտ, Այվազեանը գիտէ բնութեան հետ մերուելով, նրա արգանդից ծնած գոյների առինքնող գեղեցկութեան հմայքը վերարտադրել իր կախարդական վրձինով։
Երբ նայում ես Այվազեանի ստեղծած տղամարդկանց և կանանց նկարներին, անմիջապէս նկատում ես որ արուեստագէտը թափանցել է իր կերպարների ներաշխարհը, զգացել նրանց խինդն ու վիշտը, հոգեկան ապրումները, և իր տեսածն ու զգացածը յանձնել պաստառին, ոչ որպէս լուսանկարիչ, այլ գոյներն ու գիծերը իմաստաւորել գիտցող գեղանկարիչ։
Նախքան հարցազրոյցը` անհրաժեշտ եմ համարում կենսագրական ամփոփ տեղեկութիւններ հաղորդել, որոնք կարևոր են՝ նախ Էդման
Այվազեանին որպէս նկարիչ ճիշդ գնահատելու, ապա՝ հարցազրոյցում նշուած դէպքերի ու անձնաւորութիւնների մասին աւելի յստակ պատկերացում ունենալու համար։
Է. Այվազեանը, սկսած 1948 թ.ից, աւելի քան 70 տարի ստեղծագործել է և իր նկարները ցուցադրել բազմաթիւ հաւաքական և անհատական ցուցահանդէսներում, Իրանում, Անգլիայում, Միացեալ Նահանգներում, Հայստանում և այլուր։
Դեռ 16 տարեկան պատանի՝ Այվազեանը Թեհրանում մասնակցել է UNESCO-ի կազմակերպած Երիտասարդ Նկարիչների Միջազգային Ցուցահանդէսին և շահել՝ մրցանակ։
Այնուհետև Է. Այվազեանը 1949-1957 տարիներին Թեհրանում մասնակցել է
Մշակոյթ Միութան, Ս. Միութեան Մշակութային Կենդրոնի, Գարուն Ակումբի, Մեհրեգան Ակումբի, Աբիազ Փալասի և Թեհրան Երկամեայի (Teheran Biennial) կազմակերպած հաւաքական ցուցահանդէսներին։
Այվազեանը Թեհրանում տուել է նաև երեք անհատական ցուցահանդէսներ, առաջին երկուսը՝Իրան-Ամերիկա Ընկերակցութեան հովանաւորութեամբ 1952ին և 1955ին, իսկ երրորդը 2010-ին՝ Արուեստի Կենդրոն (Art Center) ծանօթ պատկերասրահում, ուր ցուցադրուել են նրա՝ բացի վերացական (abstract) գործերից, նաև Պարսկաստանի գիւղերին նուիրուած շուրջ երեսուն նկարներ։
Բացի Իրանից՝ 1984-2016 տարիներին, Է. Այվազեանը անհատական ցուցահանդէսներ է տուել Նիւ Եորքի Գորկի Պատկերասրահում (Gorky Gallery), Լոնդոնի Կիւլպէնկեան Սրահում, Լոնդոնի Ռոշան Պատկերասրահում (Rochan Gallery) և Երևանի Նկարիչների Տանը։
Նոյեմբեր 2015-ին, նրա հայաստանեան երկրորդ անհատական ցուցահանդէսը,
“Հայրենի Երկրի Գոյները”, տեղի է ունեցել Երևանում, Հայաստանի Ազգային
Պետական Պատկերասրահում, նախաձեռնութեամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնի։ Նոյն այդ ցուցահանդէսը՝ 2016-ին տեղափոխուել է Իրան և ցուցադրուել՝ Թեհրանի Նիավարան Պալատում, որից յետոյ նաև՝ Թեհրանի Արարատ Միութեան սրահում։
1990-ից, Է. Այվազեանի նկարները ցուցադրուել են նաև հաւաքական ցուցահանդէսներում, Ղրիմում, Միացեալ Նահանգներում, Անգլիայում և այլուր։
Այվազեանը որպէս անդամ` շարունակաբար իր մասնակցութիւնն է բերել
Բրիտանիայի Արուեստագէտների Դաշնակցութեան (Federation of British Artists), Ծովանկարիչների Արքայական Ընկերակցութեան (The Royal Society of Marine
Artists), Իւղանկարիչների Արքայական Հիմնարկի (Royal Institute of Oil Painters) և Ուափինգ Արուեստագէտների Խմբի (The Wapping Group of Artists) կազմակերպած հաւաքական ցուցահանդէսներին։
2001 թ.ին, Լոնդոնի Բրիտանական Գրադարանում կազմակերպուել էր “Գանձեր Տապանից” (Treasures From The Ark) հիասքանչ ցուցահանդէսը, նուիրուած քրիստոնէութեան Հայաստանում պետական կրօնք հռչակման 1700-ամեակին։ Ցուցահանդէսի գեղարուեստական ձևաւորման հետ կապուած բոլոր աշխատանքները կատարել է Է. Այվազեանը, իրեն յատուկ բծախնդրութեամբ և գեղարուեստական բարձր ճաշակով, արժանանալով բոլորիհիացմունքինուգնահատանքին։
Որպէս ծովանկարիչ (Marine Artists)՝ Այվազեանը Անգլիայում մասնակցել է աւելի քան երեսուն ցուցահանդէսների։ Նրա ծովանկարներից գտնւում են Cornwall-ի Ծովային Ազգային Թանգարանում (National Maritime Museum)։
Սաուդի թագաւորական ընտանիքի պատուէրով՝ 1985-ին, Է. Այվազեանը նկարել է Սաուդի թագաւորների և իշխանների նկարները, ինչպէս նաև՝ “Կեանքը Ս. Արաբիայում՝ 1930-ական թուականներին” նկարաշարքը։ Դարձեալ թագաւորական ընտանիքի պատուէրով՝ 2001-ին, նա նկարել է Իշխան Աբդուլա Բին Աբդուլ Ազիզ Էլ Սաուդ իշխանի դիմանակարը։
Է. Այվազեանը շահել է հետևեալ մրցանակները.
= Մրցանակ՝ UNESCO-ի Երիտասարդական Միջազգային Ցուցահանդէսում
1948)։
= Ա. Մրցանակ՝ Իրանի Ժամանակակից Նկարիչների ցուցահանդէսում (1956)
= Ա.Մրցանակ՝ Իրանը Վենետիկի Երկամեայ (Venice Biennial) Միջազգային Ցուցահանդէսին ներկայացնելու համար Իրանի Մշակոյթի Նախարարութեան կազմակերպած մրցոյթում (1958)։
= Մրցանակ՝ “Սթանլի Գրիմ” (Stanley Grimm Award) Մեծն Բրիտանիայի
Իւղանկարիչների Արքայական Հիմնարկի ցուցահանդէսում (1998)։
= Մրցանակ՝ “Ուինզոր և Նիւթըն” (“Windsor and Newton”Award)Մեծն Բրիտանիայի ԻւղանկարիչներիԱրքայականՀիմնարկիցուցահանդէսում
(2000)։
= Մրցանակ՝ “The Worshipful Company of Shipwright’s Award”)ՄեծնԲրիտանիայի
ԾովանկարիչներիԱրքայականԸնկերութեանտարեկանցուցահանդէսում
(2001)։
= 2015-ին, Հրանուշ Յակոբեանը Էդման Այվազեանին պարգևատրել է ՀՀ
Սփիւռքի Նախարարութեան “Արշիլ Գորկի” շքանշանով։
Այվազեանի նկարներից գտնւում են բազմաթիւ պատկերասրահներում, թանգարաններում, հաստատութիւններում և անհատական հաւաքածոներում։ Նշենք մի քանիսին.
Սուրբ Ղազար վանք, Երևանի Արամ Խաչատուրեանի անուան Տուն-թանգարան, Թեհրանի Ս. Սարգիս և Նարմակ Եկեղեցիներ, Իրանի Քարիւղի Ազգային Ընկերութեան մուտքի սրահ, Ամերիկայի Նորթրոփ հիմնարկ, Թեհրանի Արտակ Մանուկեան թանգարան, Հայաստանի Ազգային Պետական Պատկերասրահ, Հայաստանի Ժամանակակից Արուեստի Թանգարան, Ֆեդոսիայի Յովհաննէս Այվազովսկու անուան Թանգարան, ևայլն։
Այս յօդուածը նպատակ չունի հանգամանօրէն անդրադառնալու Այվազեանի նկարչական արուեստի հետ առնչուած բոլոր հարցերին։ Մեր առաջադրութիւնն է, պարզապէս զրուցել մեծ վարպետի հետ, խօսել նրա կենսագրութեան հետ կապուած յիշարժան դէպքերի և դէմքերի մասին։
Ուրեմն խօսքը տանք Էդման Այվազեանին։
“Ծնուել եմ Թեհրանում։ Հայրս մեքենավար էր ունէր իր սեպհական ինքնաշարժը։ Այդ տարիներին դա ապրուստի լաւ միջոց էր։ Այդ ժամանակուայ Թեհրանը շատ փոքր էր։ Հայերը հիմնականում ապրում էին քաղաքի երկու ծայրամասերում, հարաւային և հիւսիսային Թեհրանում։
Փոքր տարիքից իմ վրայ խորը տպաւորութիւն է թողել մի բան, որի մասին ուզում եմ կարճ պատմել։ Այդ ժամանակ Թեհրանում բաւական թուով գաղթականներ կային, որոնք եկել էին Ռուսաստանից, Հայաստանից և Կովկասի տարբեր շրջաններից։
Նրանց մէջ կար մի ընտանիք, որի անդամները՝ Մեքայելը, Գուրգէնն ու Ալեքսին դարձան մեր հարևանները։ Նրանք ապրում էին մեր տան կպած երկու սենեականոց յարկաբաժնում։ Միքայելը տարիքոտ մարդ էր, որը Լենինգրադից շրջանաւարտ նկարիչ էր։ Նրանց նիւթական վիճակն այնքան էլ լաւ չէր։ Այդ տարիներին, Թեհրանում, երբ նկարչին չէին ճանաչում, նրան աշխատանք չէին տալիս։ Յիշում եմ, նրանք մետաքսեայ կտաւի վրայ երեխաների դիմանկարներ էին գծում, իսկ կանայք դրանցից շոր էին կարում։ Մեքայելը նման աշխատանքներով մի կերպ պահում էր իր ընտանիքին։ Որպէս մարդ՝ նա շատ համեստ էր և համբերատար։ Այդ ժամանակ ես թէև հազիւ 5-6 տարեկան էի, բայց այն տպաւորութիւնը որ նա և իր ընտանիքը իմ վրայ թողել են, մինչև այսօր չի կորցրել իր ոյժը։
Ցաւօք սրտի, հայրս երկար կեանք չունեցաւ։ Ինը տարեկան էի, երբ նա մահացաւ։ Այդ տարիներից իմ մէջ ծնուեց նկարելու սէրը։ Դպրոցում, երբ դասագրքիս նկարները չէի հաւանում, դրանք փոխարինում էի իմ գծած նկարներով…։
Այդ շրջանին էր, որ Մանուկ Մարտինիի հովանաւորութեամբ ինձ ուղարկեցին Իսպահան, որպէս գիշերօթիկ ուսանող։ Մանուկ Մարտինը Պարսկաստանում ծանօթ էր որպէս հայաստանասէր և էջմիածնասէր մարդ։ Հետագայում իմացայ, որ նա Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար պարսիկ վարպետների ձեռքով պատրաստել էր տուել սադաֆից կաթողիկոսական մի գեղեցիկ գահ, որը գաղտնի ճանապարհներով հասցրել էր Էջմիածին…։
Երբ աւարտեցի Իսպահանի դպրոցը, վերադարձայ Թեհրան։ Հօրս մահուանից յետոյ մայրս մեծ դժուարութիւններով էր մեծացնում իր չորս երեխաներին։ Նկատի ունենալով այդ պարագան, սկսեցի գնալ նկարիչների մօտ և օգնել նրանց, որոնք սինեմայի և առևտրական զանազան ապրանքների գովազդներ էին նկարում։ Նրանք ինձ շատ քիչ փող էին վճարում, որը տալիս էի մօրս։ Մայրս ուրիշների համար կար անելով մի կերպ հոգում էր ընտանիքի կարիքները։ Կեանքը հեշտ չէր, բայց ինձ առաջարկուած աշխատանքները ես անում էի սիրով, դրա համար էլ երբեք ձանձրոյթ չեմ զգացել կեանքում։ Թէև սիրում էի իմ ընկերներին և յաճախ լինում նրանց հետ, բայց զգում էի որ ես տարբեր հետաքրքրութիւն, տարբեր հեռանկարներ, տարբեր
պարտաւորութիւններ ունէի, մի հանգամանք՝ որը ինձ մղում էր ուսման և աշխատանքի։ Թէ’ սովորում էի, թէ’ աշխատում։
Այդ տարիներին Թեհրանում ապրում էր Սոեհլի անունով մի յայտնի պարսիկ նկարիչ, որի կինը հայ էր։ Նա աշակերտել էր Քամալ Ալ Մուլք համբաւաւոր պարսիկ նկարչին (1847-1940)։ Սոեհլուն ինձ ծանօթացրել էր իր շատ մտերիմ ընկերը, իրանահայ բանաստեղծ-նկարիչ Դևը (Մարգար Ղարաբէկեան), որը նոյնպէս աշակերտել էր Քամալ Ալ Մուլքին։ Սոեհլին պատահած ինձ կանչում էր իրեն օգնելու։ Նա պատուէրներ էր ստանում ևրոպացի նկարիչներից card postal-ներ պատրաստելու։ Այդ աշխատանքը ինձ համար լաւ եկամուտի աղբիւր էր։ Նա ինձ ուրիշ գործ էլ էր տալիս։ Այնպէս որ, երբ գիշերը տուն էի գալիս, գրպանումս բաւական փող էր լինում։
Մի առիթով Սոեհլին ինձ հարցրեց.
“Պալատում քեզ համար մի գործ կայ, կ’անե՞ս։”
Մտածեցի որ Սոեհլու առաջարկը լաւ փող վաստակելու միջոց կարող էր լինել։
“Ի՞նչ է հարկաւոր անել”, հարցրի։
“Դռների վրայ բարակ գծեր պէտք է քաշես և անկիւններին փոքր ծաղիկներ նկարես”, ասեց Սոեհլին։
Համաձայնուեցի, բայց խնդրեցի նախ մի հատ պատրաստել, որպէս նմոյշ և եթէ հաւանեն, շարունակել աշխատանքը։ Նմոյշն արժանացաւ պալատի հաւանութեան։ Այդ տարիներին լաւ բանուորի օրավարձը երկու թուման էր։ Սոեհլին թելադրեց երեսուն թուման պահանջել։
Հարցրի թէ այդ գումարից ինք պահանջ ունէ՞ր, որին Սոեհլին բացասական պատասխանեց։
Ահա այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ Պարսկաստանի թագաւորին հանդիպեցի անսովոր պայմաններում։ Աշխատում էի, մէկ էլ նայեմ մէկը փղաւելով գալիս է իմ ուղղութեամբ. երբ մօտեցաւ ինձ, հարցրեց.
“Էդ երեսուն թումանանոց վարպետն ո՞ւր է”։
Երբ իմացաւ որ ես եմ, զարմացած ուշադիր նայեց ինձ, գլուխը շարժեց, “խօսք չունեմ” ասեց, ու արագ հեռացաւ…։
Երեք օր աշխատել էի արդէն։ Ստացած մեծ աշխատավարձիս զուգահեռ՝ մի լաւ գործ արած լինելու գոհունակութիւնը մեծ բաւարարութիւն պատճառեց ինձ։
Ա.Կ. Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր։
Է.Ա. Տասն չորս. հասակս էլ մի բան չէր։
Ա.Կ. հասակդ հիմի էլ մի բան չէ…։ Այս կապակցութեամբ մի բան պատմեմ քեզ, Էդիկ։ Գևորգ Էմինը, Վարդգէս Պետրոսեանն ու ես քայլում ենք Երևանում 1968ին, երբ հրաւիրուել էի Երևանի 2750ամեակի տօնակատարութիւններին։ Ես երկուսի մէջտեղում էի։ Էմինը իրեն յատուկ չարաճիճի ժպիտով նայեց ինձ ու հարցրեց.
“Չհասկացայ Ասատուր, այսօր ինչու՞ այդքան ուրախ ես”։
“Ուրախ եմ, ասեցի, որովհետև միշտ չէ որ ինձ բախտ է վիճակւում քայլել հասակով ինձնից աւելի կարճ երկու անուանի գրողների հետ…։ Իմ հասակն էլ մի բան չէ, Էդիկ, բայց մխիթարւում եմ այն իրողութեամբ որ Էմինը, Վարդգէսն ու Հրաչեայ Ղափլանեանը ինձնից աւելի կարճ են հասակով…։
Ա.Կ. Պալատի համար կատարած աշխատանքդ լաւ հետևանքներ ունեցա՞ւ։
Է.Ա. Բոլոր նրանք, ովքեր լսում էին այդ մասին, ինձ աշխատանք էին առաջարկում։
Ա.Կ. Իսպահանից յետոյ ուսումդ որտե՞ղ շարունակեցիր։
Է.Ա. Միջնակարգ ուսումս ստացել եմ Թեհրանի Թամադոն դպրոցում, ուր կարգ-կանոն հասկացողութիւնը գոյութիւն չունէր։ Մեր դասարանում թաքսու վարորդ անգամ կար…։ Դպրոցում աշակերտներին թոյլատրւում էր նոյնիսկ ծխել։ Աշակերտները թէ’ աշխատում էին, թէ՝սովորում։
Իսլամական յեղափոխութիւնից առաջ, Թեհրանում կար մի պարտադիր միջոցառում. երբ թագաւորն իր ճանապարհորդութիւններից վերադառնում էր մայրաքաղաք, փողոցներում “Բարի Գալուստ”ի կամարներ էին սարքում։ Մի առիթով այդ աշխատանքն աւելի լաւ կազմակերպուած տեսնելու նպատակով, պատասխանատուները կամարաշինութեան պայմանագիրը տուել էին Թալբերք անունով բելգիացի մի նկարչի։ Թալբերքը եկել էր մեր դպրոցը, նկարելու ունակութիւն ունեցող և քիչ վարձատրութեամբ աշխատելու պատրաստ մի ուսանող գտնելու նպատակով։ Մեր տեսուչը, Պրն. Սալեքը, ինձ էր յանձնարարել։
Բացի կամարաշինութիւնից, բելգիացի նկարչին սկսեցի օգնել նաև ուրիշ գործերում։ Յաւելեալ աշխատանքի պէտք ունէի, քանի որ ինձնից փոքր երկու եղբայրներս և քոյրս մեծանում էին և ընտանիքի կարիքը շատանում էր։
Լաւ վարձատրութեամբ սկսեցի աշխատել նաև թերթերի գովազդների բաժնում։ Ահա այդ շրջանին էր որ Սոեհլին ինձ ծանօթացրեց Թովմաս Թովմասեանին, որին Պապիկ էին անուանում, իր բարեսիրական արարքների համար։ Պապիկի եղբայրը աղի արտադրութիւն ունէր և նրան հարկաւոր էր մի գովազդ, որը ցոյց տար աղամանից աղի սահուն թափուելը։ Երբ Պապիկը աղի հետ կապուած իմ գովազդը տեսաւ, խոստացաւ ինձ ուրիշ գործեր ևս տալ։ Մի առիթով նա ինձ ծանօթացրեց Պարսկաստան նոր ժամանած Էլմոյ Փալես անունով Իտալացի ճարտարապետի հետ, որը ազնիւ ու շնորհալի մարդ էր։ Նա իմ գծագրելու և նկարելու ոճը շատ էր հաւանել։ Էլմոն մի առիթով ասեց ինձ.
“Գիտեմ որ ուզում ես ճարտարապետ դառնալ. ես քո աշխատանքի կարիքն ունեմ. դու ինձ օգնիր, ես էլ քեզ կ’օգնեմ, որպէսզի ճարտարապետութեան հիմնախնդիրներին ծանօթանաս։”
Շուրջ երեք տարի միասին աշխատելուց յետոյ, նրա խորհրդով մեկնեցի Իտալիա։
Ա.Կ. Նախքան քո Իտալիա գնալու մասին խօսելը, ուզում եմ որ պատմես Թեհրանի Մշակոյթ Միութեան մասին, որը՝ ինչպէս ինքդ նշեցիր մի առիթով, կարևոր դեր է խաղացել քո պատանեկան և երիտասարդական կեանքում։
Է.Ա. Դեռ այն տարիներին, երբ իմ դասագրքի նկարներն էի փոխում, մասնակցել եմ Մշակոյթ Միութեան աշխատանքներին։ Միութիւնն ունէր երգչախումբ, պարախումբ, նկարիչներիևգրողներիբաժիններ։ՄիութեանհիմնադիրներըեղելենԹեհրանումայդ
ժամանակուայՀայաստանիբարեկամհամարուողմտաւորականներնուարուեստագէտները։
Այս կապակցութեամբ նշեմ՝ որ ես մանկութիւն չեմ ունեցել, ոչ էլ՝ ուրիշ երեխաների պէս՝ խաղալու ժամանակ։ Փոքր տարիքից աշխատել եմ կարիքի հարկադրանքով. սակայնինչորարելեմ՝արելեմսիրով։ՄշակոյթՄիութիւնըինձհամարեղելէմիակհաճոյքիվայրը։
Ինչպէս ասեցի, ունէինք երգչախումբ, որը ղեկավարում էր Յովիկ Գասպարեանը, իսկ պարախումբը՝ Աւետիս Ջամբազեանը, իմ մանկութեան և պատանեկութեան ընկերը։ Նրա խմբում պարում էի նաև ես։ Ինչպէս դիտել տուի, այդ տարիներին Թեհրանում ապրում էին կարևոր թուով գաղթական արուեստագէտներ, որոնցբացարձակմեծամասնութիւնըբարեկամականկեցուածքունէրԽորհրդայինՄիութեանևՍովետականՀայաստանիհանդէպ։ԱյդարուեստագէտներընոյնպէսմասնակցումէինՄշակոյթՄիութեանաշխատանքներին։
Յիշում եմ, այդ թուականներին, երբ Հայաստանի ձայնասփիւռից լսում էինք “Երևանն է խօսում” բառերը, ամբողջ մարմնով փշաքաղւում էինք։ Մենք ռադիոյ չունէինք. ամենակարևորը ՝ ելեկտրականութիւն էլ չունէինք…։ Ռադիոյ ունեցող ընկերներս պատմում էին իրենց լսած հաղորդումների մասին, բայց նրանց պատմածը ինձ չէր բաւարարում։ Այդ օրերին, մի տեսակ ռուսական ռադիոյ էին բերել Պարսկաստան, որը նաւթի ճրագի ջերմութեամբ էր աշխատում։ Դա էլ գնելու ի վիճակի չէի, քանի որ շատ թանկ էր։ Ուստի որոշեցի ինքս ինձ համար ռադիոյ սարքել։ Թեհրանի հարաւում կային քարի և արճիճի հանգեր, որտեղ կարելի էր գտնել ռադիոյ սարքելու յատկութիւն ունեցող գալեն կոչուած քարը, որի օգնութեամբ ինձ յաջողուեց սարքել իմ սեպհական ռադիոն և ամէն առաւօտ “Երևանն է խօսում” քաղցր բառերը լսել…։
Մշակոյթ Միութեան չհամակրողները համախմբուած էին մի մարզական միութեան շուրջ, որը բաւական ուժեղ գործունէութիւն ունէր իր բնագաւառում։ Կարելի է ասել՝ որ մտաւորականներն ու արուեստագէտները համախմբուել էին Մշակոյթ Միութեան շուրջ, իսկ մկանաւորները՝ մարզական միութեան…։
Ա.Կ. Ճի՞շդ է որ Մշակայոյթ Միութեան և Պարսկաստանի Խաղաղութեան Երիտասարդական Կոմիտէի անունից մասնակցել ես Ռումինայում կայացած խաղաղութեան միջազգային ֆեստիվալին, որից յետոյ ՝ գնացել ես նաև Խորհրդային Միութիւն։
Է.Ա. 1953ին, յիսուն հոգինոց պատուիրակութեամբ մասնակցեցինք ֆեստիվալին, որին մասնակցում էին նաև բազմաթիւ համաշխարհային համբաւ ունեցող անձնաւորութիւններ, որոնց կարգին՝ Փիկասոն, որը համագումարում ելոյթ ունեցողներից մէկն էր։ Պարսկաստանի պատուիրակութեան մէջ կային հինգ հայեր։
Ա.Կ. Գաղտնիք չէ որ 50-ական թուականներին Իրանը խիստ հակասովետ քաղաքականութիւն էր վարում։ Ֆեստիվալին մասնակցելը քեզ համար որևէ բացասական հետևանք ունեցա՞ւ։
Է.Ա. Հաշուի առնելով Իրանի հակասովետ քաղաքականութիւնը, Մոսկվայում մեզ առաջարկեցին մնալ Սովետ Միութիւնում։ Խոստացան մեզ համար ուսման ու աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել։ Բայց մենք նախընտրեցինք վերադառնալ մեր ընտանիքներին , ուստի ՝ Բաքուից նաւով գնացինք Պարսկաստան։ Երբ հասանք Փահլեվի, առաջուայ և ներկայ Էնզելի նաւահանգիստը, մեզ ձերբակալեցին ու տարան Թեհրանի բանտը։ Պարզուեց որ Իրանի գաղտնի սպասարկութիւնը լրտեսներ էր դրել մեր խմբի մէջ, որոնց ներկայացրած տեղեկագրի հիման վրայ ոմանց պահեցին բանտում, իսկ միւսներին՝ ազատ արձակեցին։ Ես ազատ արձակուածների մէջ էի։
Ա.Կ. Ո՞ր տարին գնացիր Իտալիա։
Է.Ա. 1964-ին գնացի Իտալիա և 1966ին Հռոմի Արուեստների Ակադեմիայից վկայական ստանալով՝ վերադարձայ Պարսկաստան։
Ա.Կ. Իսկ ո՞վ էր հովանաւորում քո ուսումը։
Է.Ա. Ինչպէս ասեցի, իմ շահած փողի մեծ մասը տալիս էի մօրս, որը դրանից որոշ գումար խնայում էր իմ համալսարանական ուսման համար։ Ահա այդ փողով գնացի Իտալիա, որից յետոյ նաև՝ Անգլիա։
Ա.Կ. Այդ ժամանակ ամուսնացե՞լ էիր։
Է.Ա. Այո։
Ա.Կ. Գիտեմ որ բոլոր գեղանկարիչները, որոնց կարգին նաև դու, “գեղեցկութեան որսորդներ” էք… ինչպէ՞ս և ե՞րբ “որսացիր” քո կեանքի ընկերուհուն, գեղեցիկ Թելմային…։
Է.Ա. Գեղանկարիչների մասին ասածներիդ լրիւ համաձայն եմ…։Ինչվերաբերումէ
Թելմային՝ նրան ինձ ծանօթացրին Մշակոյթ Միութեան պարախմբի աղջիկները։ Ամուսնացանք 1962-ին, իսկ 1963-ին և 1968-ին բախտաւորուեցինք երկու մանչ զաւակներով։
Ա.Կ. Հիմա, մի քիչ խօսենք նկարչական արուեստի մասին. յաջող նկարիչ լինելու համար տաղանդը բաւակա՞ն է։
Է.Ա. Տաղանդը նախապայման է, բայց դրան զուգահեռ՝ ամէն նկարիչ պէտք է մշակի նաև այդ տաղանդը ճիշտ դրսևորելու կարելիութիւնները։ Օրինակ, նա ամենից առաջ պէտք է սովորի գծագրել ։ Հիմա ասում են, եթէ չես կարող գծագրել, ոչինչ, միայն նկարիր, ինչ որ նկարում ես, դա քո զգացմունքն է…։ Դա իմ կարծիքով, սխալ մօտեցում է։ Ինչէս գրողի համար հարկաւոր է լեզուին քաջատեղեակ լինել, այնպէս էլ նկարչին պարտադիր է տիրապետել իր արուեստը արտայայտելու արհեստավարժական բոլոր միջոցներին։ Արուեստագէտը նախ պէտք է իմանայ թէ նկարչութիւնն ի՞նչ է։ Նկարչութիւնը չի կարող բանաստեղծութիւն լինել, չի կարող երաժշտութիւն լինել, չի կարող լուրեր հաղորդելու միջոց լինել և ռադիոյի դեր կատարել։ Նկարչութիւնը կարող է միայն նկարչութիւն լինել և որպէս այդպիսին ՝ գնահատուել։
Ա.Կ. Քո արուեստը տարիների ընթացքում փոփոխութիւնների ենթարկուե՞լ է։
Է.Ա. Ինչպէս ուրիշների՝ այնպէս էլ իմ արուեստը ենթարկուել է փոփոխութիւնների։ Ես այլևս այն երիտասարդը չեմ, որը բաւարարւում էր լուսանկարչական ճշգրտութեամբ վերարտադրել բնութիւնը…։ Ինչպէս որևէ արուեստագէտ՝ նկարիչն էլ տարիների ընթացքում հասունանում, զտուելով զուլալանում է և դառնում ՝աւելի թափանցիկ։ Անձնական, քաղաքական, տնտեսական, ընկերային և այլ ազդակներ, նկարչական նոր ուղղութիւններ իրենց ազդեցութիւնն են թողնում արուեստագէտի վրայ։ Օրինակ՝ ռուս հանճարեղ ավանդկարդ (avant-gard) նկարիչները մեծ ազդեցութիւն ունեցան ժամանակակից միւս նկարիչների վրայ, որի համար շատ բան ենք պարտական նրանց։
Միջանկեալ ասեմ, որայդտարիներինպարսկականպետութիւնըարուեստներովչէրհետաքրքրւում։ԱյնժամանակԹեհրանումկարՍովետականՄիութեան
Արտասահմանեան Երկրների հետ Բարեկամութեան և Մշակութային Կապի Կոմիտէն, ԱՕՔՍը, որը խանութի նման մի փոքրիկ սենեակ ունէր, ուր կային ամսաթերթեր, որոնց մէջ կարելի էր գտնել մշակութային իրադարձութիւնների, մանաւանդ՝ նկարչութեան և նկարիչների մասին տեղեկութիւններ, ինչպէս Իլիա Ռէփինի (Ilya Rapin 1844-1930), Վասիլի Սուրիկովի (Vasily Surikov 1848-1916), Վասիլի Քանդինսկու (Vassily Kandinsky 1866-1944) և ուրիշների։ Յատկապէս Քանդինսկին՝ նկարչական արուեստի մասին ունէր իր սեպհական տեսակէտները, որոնք բնութագրում էր գեղեցիկ ընդհանրացումներով։ Արուեստի նկատմամբ նրա ունեցած հայացքները, հիմնականումհամապատասխանումէիննաև՝նկարչութեանհանդէպունեցածիմըմբռնումներին։
Նշեմ այդ ընհանրացումներից մի քանիսին.
- “Գոյնը հոգու վրայ ամիջական ազդեցութիւն բանեցնելու միջոց է”։
- “Նկարիչը ոչ միայն իր տեսողութիւնը ՝ այլ նաև իր հոգին պէտք է զարգացնի”։
- “Արուեստի մէջ պէտք է գոյութիւն չունի, քանի որ արուեստը կաշկանդում չի ճանաչում”։
Հարկ եմ համարում, երախտագիտութեամբ նշել այն պարագան որ այդ տարիներին, Պարսկաստան հաստատուած իմ գաղթական նկարիչ ընկերները ինձ ճիշդ ուղղութիւն ցոյց տուին։ Մինչև այսօր յիշում եմ նրանց թելադրութիւններից կարևորագոյնը.
“Եթէ ուզում ես լաւ նկարիչ դառնալ, ասում էին , ամենից առաջ պէտք է սովորես գծագրել։ Առանց գծագրել իմանալու, առանց արագօրէն մտքերդ թղթին յանձնելու փորձառութեան, դժուար թէ յաջող նկարիչ դառնաս”։
Հետևելով նրանց խորհրդին, միշտ հետս ունեցել եմ թուղթ և մատիտ, մի բան՝ որը շատ է օգնել ինձ, նկարչական իմ արուեստի զարգացման ճանապարհին։
Ա.Կ. Ես դրա կենդանի վկան եմ։ Լոնդոնում, 1977 թ.ին, երբ Արամ Խաչատուրեանի նկարի նախապատրաստական աշխատանքներն էիր անում, յիշում եմ, համերգասրահի տարբեր անկիւններից մատիտով գծագրում էիր վարպետին, Լոնդոն Սիմֆոնիկ Նուագախումբը ղեկավարելիս։ Այդ նկարի հետ կապուած կայ մի դէպք, որը ներառնուած է Ա. Խաչատուրեանի մասին գրած իմ յուշերում, որոնք լոյս են տեսել Ալբերտ Փարսադանեանի “Յարատևող Բարեկամութիւն” գրքում։ Այդ պատմութիւնը կը հրատարակուի այս հարցազրոյցի վերջում, որպէս ՅԱՒԵԼՈՒԱԾ։
Ա.Կ. Մշակոյթ Միութիւնը քեզ համար անհատական ցուցահանդէս կազմակերպե՞լ է։
Է.Ա. Ոչ։ Առաջին անգամ 1949-ին, Մշակոյթ Միութեան հաւաքական ցուցահանդէսին մասնակցեցի նաև ես։ Ցուցահանդէսի կազմակերպիչներն էին Բանաստեղծ-նկարիչ Դևը, նկարիչներ՝ Աբրահամ Գուրգէնեանն ու Միշա Շահբազեանը։ Այդ ցուցահանդէսը մեծ խանդավառութիւն առաջացրեց Թեհրանում, որին իբրև հետևանք՝ Պարսկաստանի մշակութային միութիւնները, ընկերութիւններն ու ակումբները սկսեցին հաւաքական ցուցահանդէսներ կազմակերպել, որոնց հրաւիրւում էին բոլոր նկարիչները։ Սոեհլին անգամ մասնակցում էր դրանց։
Ա.Կ. Քեզ հիմա մի պահ ուզում եմ տեղափոխել հեռու Ղրիմ, ուր, ինչպէս գիտես, ծնուել է հանճարեղ հայ ծովանկարիչ, Յովհաննէս Այվազովսկին։ Վանիկ Սանթրեանը իր “Առկայծող Պատկերներ Դանուբի Ափերին” գրքում ունի մի բաժին, որըխորագրուածէ
“Էդման Այվազեան. Նամակերտից մինչև Ղրիմ”, ուրնաանդրադարձելէՅովհաննէս
Այվազովսկու (1817–1900) Ծննդեան 150-ամեակին և նշել՝ որ դու էլ ես մասնակցել այդ հանդիսութիւններին։ Ո՞վ էր քեզ հրաւիրել Ղրիմ։
Է.Ա. Մի շարք սփիւռքահայ նկարիչների հետ ՝Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէն, Անգլիայից ինձ և Խաչատուր Փիլիկեանին էլ էր հրաւիրել յիշեալ յոբելինական հանդիսութիւններին։ Բայց նախքան դրանց անդրադառնալը, քանի յիշեցիր Սանթրեանի անունը, ուզում եմ մի քանի խօսքով ներկայացնել իմ վաղեմի բարեկամին, բոլորից սիրուած ու հարգուած մարդուն ու մտաւորականին, որը՝ վերջերս քեզնից իմացայ, անցեալ տարուայ մարտին, երկար հիւանդութիւնից յետոյ հեռացել է կեանքից։ Արմենպրեսը Վանիկին ներկայացրել է որպէս “գեղանկարիչ, արձակագիր, հրապարակագիր, Արմենպրես հայկական լրատուական գործակալութեան ամենաերկարամեայ աշխատակիցը։ Նա “Հայաստանի վաստակաւոր ժուրնալիստ”ի կոչում ունէր և հեղինակ էր՝ 36 գրքերի։ Հանգիստ նրա յոգնած ոսկորներին։
Ա.Կ. Ես էլ եմ բախտը ունեցել ճանաչելու այդ մեծ մտաւորականին, հրաշալի հային ու լաւ մարդուն։ Նրան ինձ ծանօթացեր է անուանի կոմպոզիտոր Էդ. Միրզոյեանը, որի մասին Վանիկը ” Էդ. Միրզոյեան, Խղճի և Ճաշակի Ասպետը” խորագրով գիրք է հրատարակել 2013 թ.ին։ Յոյս ունեմ ինքնագովութիւն չի համարուի, եթէ յայտնեմ որ այդ գրքի 3-րդ էջում, հեղինակն իմ մասին գրել է, անշուշտ բաւական չափազանցուած՝բայց հաճելի հետևեալ խօսքերը.
“Սոյն հրատարակութիւնը հեղինակը սիրով և շնորհակալութեամբ ընծայում է մեր հայրենակից, ազնիւ մտաւորական, գրական-հասարակական եռանդուն գործիչ, Ասատուր Կիւզելեանին (Լոնդոն) ՝ հայրենասիրական մեծ նուիրումների համար”։
Ա.Կ. Ուրիշ ովքե՞ր էին եկել Ղրիմ։
Է.Ա. Հայաստանից մեծ թուով նկարիչներ էին մասնակցում հանդիսութիւններին, Էդուրդ Իսաբեկեանի գլխաւորութեամբ։ Հայ նկարիչներ եկել էին նաև աշխարհի տարբեր երկրներից՝ Ամերիկայից, Կանադայից, Ֆրանսիայից, Յունաստանից, Իրանից ևայլն։ Հայաստանցիները թէև առանձին հիւրանոցում էին մնում, բայց ձեռնարկներին բոլորս միանում էինք։
Ա.Կ. Վանիկ Սանթրեանը Ղրիմում քո հետ հանդիպման մասին գրում է.
“Նկարչի հետ մեր հանդիպումը տեղի է ունեցել անցեալ տարի, Ղրիմում։ Միայն մէկ հանդիպում, շփման մի քանի օրեր միայն, և ահա յիշողութեան մէջ վառ են անսպառ խանդավառութեան ու հիացմունքի պահերը նրա՝ մարդու ու արուեստագէտի հետ ունեցած շփումներից։ Նա Ղրիմ է եկել Ռիշար Ժերանեանի (Ֆրանսիա), Պետրոս
Ասլանեանի (Յունաստան), Յարութիւն Մինասեանի (Իրան) հետմասնակցելու
Յովհաննէս Այվազավսկուն նուիրուած սիմպոզիումին (symposium), նրանց և Երևանից, Խորհրդային Միութեան ուրիշ քաղաքներից եկած հայ և այլազգի նկարիչների հետ մէկ ամիս աշխատել Եալթայում՝ Այվազովսկուն նուիրուած ցուցահանդէսին ներկայանալու Այվազավսկու՝ ապագայում կառուցուելիք թանգարանի ֆոնդի հիմնադրամը իր բաժինը բերելու համար։
…Ոչ բարձրահասակ, մշտաժպիտ, ըկերոջ, բարեկամի հանէպ միշտ ուշադիր ու հոգատար Էդման Այվազեանը անմիջապէս սիրելի դարձաւ բոլորի համար։ Ինչպիսի հոգատարութիւն էր նա ցուցաբերում իր աւագ ընկերոջ և ուսուցչի՝ Յարութիւն Մինասեանի հանդէպ, որի հետ Եալթայում հիւրանոցի մի համարում էր մնում, որի հետ տարիներով աշխատել է, շնչել նոյն օդը, նոյն հացն ու ջուրը կիսել։ Դուք տեսնէիք թէ ինչպէս էր նա կանգ առնում Այվազովսկու պատկերասրահի ստեղծագործութիւններից իւրաքանչիւրի առջև. այդպէս հայը կանգ է առնում խաչքարի ու եկեղեցու խորանի առջև, այդպէս երազած նա ունկնդրում է Կոմիտաս ու Եկմալեան։”
Մեկնելուց առաջ, Այվազեանն ասեց.
“Ափսոս, որ Երևան չեմ կարող գալ։ Փոքր ինչ խաղաղուի, ցուցահանդէսովկըգամ։
Հայաստաննէլկընկարեմ՝ցուցադրելուհամար։Մերհայնկարիչներինշատսիրեցի՝
Ժերանեանին, Պետրոսին, Աշոտ Մելքոնեանին, Ստեփան Անդրանիկեանին։ Յարութիւնի և Իսաբեկեանի գլխաւորութեամբ այստեղ մի տան զաւակների պէս աշխատեցինք”։
Ա.Կ. Ղրիմից հիմա տեղափոխուենք Պարսկաստանի Փերիա գաւառի Նամակերտ հայկական գիւղը, որը՝ տարիներ առաջ, իր բնակիչներով անմահացրել ես կախարդական քո վրձինով։ Ահա թէ ի՞նչ է ասում այդ մասին Վանիկ Սանթրեանը իր գրքում.
“Նամակերտ գիւղ՝ Իսպահան նահանգի Փերիա գաւառում ։ Հիմնել են մի քանի հարիւր տարի առաջ Հայաստանից բռնագաղթուած հայերը, իրենց կով ու ոչխարը պահել, իրենց հողն ու վարն արել, սերնդէ սերունդ մնացել անփոփոխ, մնացել հայավարի՝ զուլալ ու ազնիւ։ Էդմանի գեղանկարներում գիւղի՝ միմիանց վրայ թիկնած հողէ տնակներն են ու ծուռտիկ, ցեխոտ փողոցներ, “հորովել” ասող հողագործը, աղբիւր՝ ջրի գնացող կինն ու թոռանը գրկած մեծ մայրիկը, ջահել հարսը՝ իր երկու զաւակներով ու դռան մօտ զրոյցի բռնուած այրերը, աղքատիկ բակերն ու հարսանեաց թափորը, գիւղական սայլն ու իլիկ պտտցնող կինը”։
Ա.Կ. Ի՞նչը ստիպեց քեզ, Էդիկ, գնալ ու նկարել Փերիա նահանգի մի անշուք անկիւնում “վեր ընկած” ինչպէս ջուղայեցին պիտի ասէր, գիւղն ու նրա բնակիչներին։
Է.Ա. Նամակերտի հետ կապուած պատմութիւնը շատ երկար է, բայց կ’աշխատեմ ամփոփ կերպով պատմել այդ մասին։ Ինչպէս նշեցի, հազիւ ինը տարեկան էի, երբ Մանուկ Մարտինի հովանաւորութեամբ սկսեցի սովորել Իսպահանի գիշերօթիկ դպրոցում։ Ահա այդ ժամանակ էր, որ շուկայում յաճախ տեսնում էի մի խումբ գիւղացիների, որոնք Իսպահան էին գալիս իրենց իւղն ու պանիրը վաճառելու և հարկ եղած գնումներն անելով՝գիւղ վերադառնալու։ Նրանք տարբեր հայերէն էին խօսում. նրանց իւրայատուկ կերպարը, վարուելակերպը, հագուսը, կանանց գունագեղ շորերը, ո’չ մի ուրիշ տեղ չէի տեսել։ Նրանք Նամակերտ հայկական գիւղի բնակիչներ էին, որոնքփոքրտարիքիցիմվրայթողեցինանմոռանալիտպաւորութիւն։
Տարիներ անց, երբ արդէն ճանաչուած նկարիչ էի, մի քանի ընկերներով որոշեցինք գնալ Նամակերտ, գիւղն ու բնակիչներին նկարել։ Ճանապարհը մինչև Իսպահան դժուար՝ բայց տանելի էր։ Իսպահանից Նամակերտ՝ ուղղակի չարչարանք էր։ Վերջին մի քանի մղոն ճամբան էլ՝ քայլելով գնացինք։
Ա.Կ. Նամակերտի քո նկարների մասին հիացմունքով են խօսում բոլորը, նկարչութիւն սիրողներից սկսած՝ մինչև ամենախստապահանջ քննադատները։ Իմ տրամադրութեան տակ կայ Նամակերտի նկարներին նուիրուած “ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ ԳԻՒՂԻ Նկարներ և Գծանկարներ” (“Paintings and Drawings of AN ARMENIAN VILLAGE”) խորագրուած մի ալբոմ, որը հրատարակուել է 1984ին։ Ալբոմի յառաջաբանը գրել է Լոնդոնի արուեստի հեղինակաւոր քննադատներից՝ Ջորջ Սորըլի Ուիթթեթը (George Sorley Whittet), որը որոշ ժամանակ վարել է “The Studio” և “Studio International” թերթերի խմբագրութիւնը, ինչպէս նաև՝ հրատարակել արուեստի վերաբերեալ հարիւրաւոր յօդուածներ աշխարհի տարբեր պարբերականներում։ Նրա գործերից յիշենք՝ “Լոնդոն-
Աշխարհի Արուեստի Կենդրոն” (London:Art Centre of the World) և “Արուեստի Սիրահարներ” (Lovers in Art) գրքերը։
Ջորջ Սորըլի Ուիթթեթը Նամակերտի քո նկարների մասին գրում է.
“Այս գրքի մէջ իր նկարչական կախարդիչ ձիրքերով և ընտանեկան ջերմ զգացմունքով, Էդման Այվազեանը ստեղծել է հայրենատենչ պատկերների մի հաւաքածոյ՝ տեղահանուած հայկական մի գաղութի, որոնց նախնիները աւելի քան երեք հարիւր տարի ապրել են իրենց աւանդոյթներով ՝անկախ իրենց շրջապատի բնակիչներից և գիւղի պատերից դուրս լայն աշխարհում տեղի ունեցած սովորութներից։ Նրա նկարները պատկերում են գունագեղ հարուստ զգեստներ, հարուստ աւանդոյթներ և մարդկային փոխյարաբերութեան ջերմ մթնոլորտ, որը շատ ժամանակակից համայնքներում դժբախտաբար պակասոմ է”։
Ա.Կ. 1987ին, Հայաստանում քո անհատական առաջին ցուցահանդէսը ո՞վ հովանաւորեց։
Է.Ա. Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի նախաձեռնութեամբ կազմակերպուեց իմ առաջին ցուցահանդէսը, Հայաստանի Նկարիչների Տանը։ Ցուցադրուեցին տարբեր ժամանակաշրջաններում նկարած իմ աշխատանքները, ներառեալ՝ “Արամ Խաչատուրեան”ը։ Ցուցահանդէսը շատ լաւ ընդունելութեան արժանացաւ Հայաստանի նկարիչների և քննադատների կողմից։
Ա.Կ. Ես ունեմ այդ ցուցահանդէսի յայտագիրը, ուր քո և իրանահայ նկարչական արուեստի մասին յօդուած է գրել ծանօթ արուեստաբան, Վահան Յարութիւնեանը։ Ուզում եմ, ի գիտութիւն, այդ յօդուածից որոշ տեղեկութիւններ փոխանցել ընթերցողին։
Ըստ Վ. Յարութիւնեանի, Այվազեանը առաջին իրանահայ արուեստագէտն է, որի նկարների անհատական ցուցահանդէսն է կազմակերպուել Հայաստանում։ Յարութիւնեանը իրանահայ նկարչութեան մասին ասում է.
“Ազգային աւանդոյթներն իրենց գոյութիւնը պահպանել են համեմատաբար աւելի լաւ, քան սփիւռքի մշակոյթի այլ օճախներում։ Ահա այդ շնորհակալ առաքելութեան օժտուած կրողներից է Էդման Այվազեանը։ Նրա տաղանդը շուտ է արթնացել, հասունացել, և նա երբ դեռ քսանհինգ տարեկան էր, արդէն շահել էր առաջին մրցանակներ Թեհրանի և Վենետիկի միջազգային ցուցահանդէսներում։”
Յարութիւնեանն իր յօդուածում բարձր է գնահատում Այվազեանի “Նամակերտ գիւղի հարուստ ու բովանդակալից շարքը, որը պատիւ է բերում իր հեղինակին։” Անդրադառնալով Է. Այվազեանի գրաֆիկական արուեսին, Յարութիւնեանն ընդգծում է որ “այդ գործերի շարքում, բնականից կատարուած ու իրենց անկեղծութեամբ առինքնող կենցաղային մատիտանկարներից բացի, կան նաև գեղարուեստական գրականութեան նկարազարդումներ, որոնցից Թումանեանի “Դմբկաբերդի Առումը” պոեմի և “Փարվանա”լեգենդի նկարազարդումները յիրաւի լաւ ընդունելութիւն գտան ինչպէս Իրանում, այնպէս էլ ՝Սով. Հայաստանում։”
Ա.Կ. Հայ գրականութիւնը պարսիկ ընթերցողին ծանօթացնելու ծրագիրը ո՞վ էր հովանաւորում Պարսկաստանում։
Է.Ա. Պապիկ Թովմասեանն ու իր երկու եղբայրները հիմնել էին “Թովմասեան Հիմնադրամ”ը, որի նպատակներից մէկն էր անուանի հայ գրողների գործերը թարգմանել պարսկերէնի։ Թումանեանի “Դմբկաբերդի Առումը” և “ Փարվանան” լեգենդն էլ, իմ նկարազարդումով, հրարարակուեցին այդ հիմնադրամի օժանդակութեամբ։
Ա.Կ. Խօսելով քո տեկորատիվ արուեստի մասին, Վ. Յովհաննիսեանը ընդգծում է որ “արուեստագէտի խառնուածքին խորթ չէ նաև տեկորատիվ (decorative) արուեստը, կապուած ճարտարապետութեան հետ։ Նա փայտէ դռներ ու քարէ սալեր է քանդակազարդել, խճանկար panneau (ազդատախտակ), գունածածկ յարթայնական տախտակներով ու զարդանաշխ սալիկներով սրահներ ձևակերպել”։
Է. Ա. Յարութիւնեանը ակնարկում է մի շարք գծագրական և գեղագրական (Calligraphy) աշխատանքներին, որոնքհիմնականումառնչուածենՍաուդի
ԱրաբիայումևՕմանումկատարածիմճարտարապետականաշխատանքներիհետ։
Ա.Կ. Ճարտարպետութիւնը որևէ ազդեցութիւն ունեցե՞լ է քո նկարիչական արուեստի վրայ։
Է.Ա. Ճարտարապետութիւը ինձ համար եղել է կարիքից առաջացած պարտադիր աշխատանք։ Որևէ ծրագիր նախագծելիս, քիչ բացառութեամբ, նկատի եմ ունեցել միայն յաճախորդի պահանջքները։ Իմ ճարտարապետական գործերը փոքր ծաւալի աշխատանքներ են եղել, ինչպէս դպրոց, տուն, հիւանդանոց, ամարանոց ևայլն։ Այս կապակցութեամբ նշեմ որ Պապիկ Թովմասեանից շատ բան եմ սովորել։ Սորբոնից շրջանաւարտ յայտնի ճարտարապետ լինելով հանդերձ՝ իր տան՝ հետագայում նաև Թովմաս Թովմասեան դպրոցի ճարտարապետական նախագծերը ինձ վստահեց։ Նա ընդհանրապէս չէր միջամտում իմ աշխատանքին, այլ ուղղութիւն էր տալիս միայն այն ժամանակ, երբ հաշուի առնելով կրօնա-քաղաքական որոշ հանգամանքներ՝ հետագայի հնարաւոր վտանգ էր նախատեսում առաջարկուած նախագծի մէջ։ Տամ մի օրինակ. Թովմասեան դպրոցը նախատեսուած էր եկսեռ ուսման համար։ Պապիկը թելադրեց ինձ դպրոցը նախագծել այնպէս, որ՝ ի պահանջել հարկին, հետագայում աղջիկներն ու տղաները հնարաւորութիւն ունենան սովորելու առանձին շէնքերում…։ Վերջին հաշւով ՝ Պարսկաստանը իսլամական երկիր էր և կրօնամոլները հետագայում կարող էին կառավարութեան ղեկը ձեռք առնելով՝ արգիլել երկսեռ ուսումը։ Սա էլ ասեմ, որ Թովմասեանի շինարարական ձեռնարկների պարագային միայն, որոշ չափով շեշտը դրել եմ նաև գեղարուեստական ձևաւորման վրայ։
Ա.Կ. Թեհրանի ո՞ր մասում կառուցուեց Թովմասեան դպրոցը և ինչու՞։
Է.Ա. Պապիկը իմաստուն ու հեռատես մարդ էր։ Երբ Պասկաստանից Հայաստան ներգաղթը ընհատուեց, բոլոր այն հայերը, որոնք իրենց տուն-տեղը վաճառելով եկել էին Թեհրան, մնացին անտուն ու անգործ։ Թովմասեան դպրոցի նպատակն էր գիւղերից եկած ընտանիքների զաւակներին, ինչպէս նաև այլ չքաւոր հայ երեխաներին ձրի ուսում տալ։ Հայկական տարբեր գաւառներից եկած գիւղացիները հիմնականում ապրում էին քաղաքի այն շրջանում, որտեղ Պապիկը կառուցեց իր դպրոցը։ Դպրոցի պատճառով, նոյն շրջանում շուտով կառուցուեց նաև եկեղեցի։ Այդ երկու հաստատութիւնները պատճառ դարձան որ ուրիշ հայեր ևս հաստատուեն այնտեղ, կառուցեն գործարաններ և պահեստանոցներ, որոնց շնորհիւ գործազուրկ գիւղացի չմնաց։
Ա.Կ. Պետութեան կամ պալատի համար ճարտարապետական որևէ ծրագիր իրագործե՞լ ես։
Է.Ա. Միակ ճարտարապետական գործը որ պետութան համար արել եմ, նախագծել եմ ձիւնամուճակի (ski) համալիրի նոր մասը, որի պատասխանատուն Ֆելիքս Աղայեանն էր, այդ տարիներին Պարսկաստանի Ձունամուճակի Դաշնակցութեան (Ski Federation) նախագահը։ Նրան ինձ ծանօթացրել էր Պապիկը, որը Աղայեանի մտերիմ ընկերն էր։ Ֆելիքսը որդին էր Դոկ. Ալեքսանդր Աղայեանի, որըեղելէհայհամայնքի
ներկայացուցիչը Պարսկաստանի խորհրդարանում։ Ֆելիքս Աղայեանը նոյնպէս եղել է Պարսկաստանի խորհրդարանի և ծերակոյտի անդամ։
Ա.Կ. Իսկ պալատի համար ի՞նչ ծրագիր ես իրագործել։
Է.Ա. Միակ աշխատանքը որ պալատի համար իրագործել եմ, եղել է այն՝ ինչ որ արել եմ որպէս “երեսուն թումանանոց վարպետ…։”
Ա.Կ. Ուրիշ ո՞ր երկրներում ես ճարտարապետական ծրագիր իրագործել։
Է.Ա. Արաբական մի քանի երկրներում։ Օրինակ՝ Պատրաստել եմ Մեքքայի մզկիթի նախագիծը։
Ա.Կ. Կրօնամոլ այդ երկրում, ո՞նց են համաձայնուել որ մզկիթի նախագիծը պատրաստի մի հայ քրիստոնեայ…։
Է.Ա. Ինձ միայն մզկիթի նախագիծը պատրաստելու իրաւունք էին տուել. թոյլ չէին տալիս որ գնամ Մեքքա և հսկեմ մզկիթի կառուցման աշխատանքներին։ Երբ քաղաքապետից իրաւունք խնդրեցի մզկիթը տեսնելու, նա չհամաձայնուեց։ Մի օր էլ իմ վարորդից խնդրեցի որ ինձ մզկիթը ցոյց տայ, վստահեցնելով նրան՝ որ այդ մասին ոչ ոք չի իմանայ։ Նա զարմացած ինձ նայեց և ասեց,
“Ես կ’իմանամ…”։
Աշխատել եմ նաև Ռիադի օդանաւակայանի հսկայ մզկիթի ներքին ձևաւորման վրայ։ Մզկիթի ամբողջ ներքին զարդարանքները, պատուհանները, գորգերը, մինչև անգամ գեղագրութիւնը (calligraphy) ես եմ արել։
Ա.Կ. Իսկ Օմանում ի՞նչ ծրագիր ես իրագործել։
Է.Ա. Օմանի Մեծ Մզկիթի խճանկարների (mosaic) կարևոր մասը ես եմ գծագրել։ Արել եմ նաև սուլթանի պալատի, գրասենեակի և զբօսանաւի ներքին ձևաւորումներն ու նկարազարդումները։ Նկարել եմ նաև՝ Սուլթանին։
Ա.Կ. Հայաստանում քո երկրորդ՝ “Հայրենի երկրի գոյները” անհատական ցուցահանդէսում, ինչպիսի՞նկարներցուցադրուեցին։
Է.Ա. Հայաստանում իմ երկրորդ անհատական ցուցահանդէսը բացուեց Ազգային Պետական Պատկերասրահում 20 Նոյեմբեր, 2015-ին, ուր ցուցադրուեցին տարբեր ժանրի ու ոճի նկարներ՝ վերջին տասնհինգ տարիների իմ ստեղծագործութիւններից։
Ա.Կ. Քանի որ դժուար է քեզնից քո մասին գնահատական որևէ խօսք լսել, ուզում եմ ընթերցողին որոշ տեղեկութիւններ տալ այդ ցուցահանդէսի մասին, քաղելով դրանք հայաստանեան լրամիջոցներից։
Ըստ հայաստանեան մամուլի, ցուցահանդէսի բացման մասնակցել է ՀՀ Սփիւռքի նախարար, Հրանուշ Յակոբեանը, մշակոյթի փոխ-նախարար, Արթիւր Պօղոսեանը, Ազգային Պետական Պատկերասրահի տնօրէն, Արման Ծատուրեանը, Իրանի
Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնի տնօրէն, Մեջիդ Մեշքին և կարևոր ուրիշ անձնաւորութիւններ։ Հրանուշ Յակոբեանը իր ելոյթում ասել է.
” Էդման Այվազեանը սփիւռքի երևելի նկարիչներից մէկն է։ Նա ծնուել է Իրանում, ուր և նկարչական իր առաջին քայլերն է առել, որից յետոյ տեղափոխուել է Անգլիա, հարստացրել իր գիտելիքները, զարգացրել իր տաղանդը, խտացնելով իր ստեղծագործութիւններում հայկականին զուգահեռ՝ արևելաեան և ևրոպական նկարչական արուեստերի աւանդոյթները։ Ես իմ երախտագիտութիւնն եմ յայտնում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնին և Հայաստանի Ազգային Պետական Պատկերասրահին, այս հրաշալի ցուցահանդէսը կազմակերպելու և համբաւաւոր վարպետին այս առիթով Հայաստան հրաւիրելու համար”։
ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանը Է. Այվազեանի հետ “Հայրենի երկրի գոյները” ցուցահանդէսի բացման առիթով:
Նախարարը խօսել է նաև Էդման Այվազեանի արժանիքների մասին և վստահութիւն յայտնել՝ որ նրա նկարները միշտ հայկական արուեստի գանձատնում կ’ունենան իրենց պատուոյ տեղը։ Նախարար Հ. Յակոբեանն այնուհետև յայտարարել է, որ Էդման Այվազեանին պարգևատրում է ՀՀ Սփիւռքի Նախարարութեան “Արշիլ Գորկի” շքանշանով, նրա հայ արուեստի զարգացման բերած նպաստի համար։
Ա.Կ. Որպէս հուսկ բանք՝ մի հարց ևս ունեմ։ Վստահ եմ շատ առիթեր ես ունեցել հանդիպելու համբաւաւոր հայերի։ Նրանցից ո՞վ է քեզ ամենից շատ տպաւորել։
Է.Ա. Ճիշդ է, աշխարհի տարբեր երկրներում շատ անուանի հայերի հանդիպելու առիթ եմ ունեցել, բայց այն տպաւորութիւնը, որը իմ վրայ թողել է Ուիլիամ Սարոյեանը, երբեք չեմ մոռանայ։
Նախքան Սարոյեանի մասին խօսելը, անհրաժեշտ եմ համարում խօսել Թովմաս Թովմասեան վարժարանի կառուցման մասին, քանի որ դա կապ ունի Սարոյանից ստացած իմ տպաւորութեան հետ։ Ուրեմն, դպրոցի նախագիծը պատրաստելիս՝ շէնքի ամբողջ արտաքինը (facade) այնպէս էի ձևաւորել, որ դիտողը իւրաքանչիւր պատուհանի տակ քանդակուած և քով-քովի շարուած, հայկական եկեղեցական ճարտարապետութեան բնորոշ եռանկիւն գծերով տարազաւորուած խաչեր միայն տեսնի։ Պատկերաւոր ասած, շէնքին նայողը՝ միայն խաչերի մի մեծ տողանցք էր տեսնում…։ Իմ առաջադրանքն է եղել խաչերը դնել այնքան խորը և ամուր, որ դրանց հանելն անհնար լինի, կամ էլ՝ հանելու համար մարդիկ ստիպուած լինեն ամբողջ դպրոցը “քանդել”…։ Իմ նպատակն է եղել նաև ցոյց տալ, որ այս դպրոցը կառուցուել է հայի ձեռքով, հայի համար…։
Ուրեմն, Սարոյեանը եկել էր Թեհրան և փափաք յայտնել՝ այցելել Թովմասեան դպրոցը։ Վարժարանը նրան ցոյց տալու հաճելի պարտականութիւնը տրուել էր ինձ։ Սարոյեանը ուշի ուշով խաչերին նայելուց յետոյ՝ ասեց.
“Բան մը ըսեմ քեզի, չեմ գիտեր թէ հոս աղօթելու՞ տեղ է, թէ սորվելու։ երկուքն ալ հոս են, թէ’ եկեղեցին, թէ’ դպրոցը…։”
Ասատուր Կիւզելեան
(Լոնդոն, Մարտ 2018)
**
Յարգելով խոստումս, հրատարակումեմԱրամԽաչատուրեանինկարի հետ կապուած
պատմութիւնը։
“Այդ տարիներին Թեհրանից Լոնդոն էր տեղափոխուել տաղանդաւոր նկարիչ էդման Այվազեանը։Նա ցանկութիւն յայտնեց նկարել Արամ Խսչատուրեանին.
-Միայն մէկ ժամ տրամադրեցէք ինձ, Վարպետ, դիմեց նա
Խաչատուրեանին։
Հակառակ իմ միջամտութեան և խնդրանքին՝ Վարպետը չհամաձայնուեց։ Էդիկն ու ես հարցը լուծեցինք հետևեալ ձևով.
Քանի որ ես, ընդառաջելով Վարպետի խնդրանքին, համաձայնուել էի բոլոր փորձերին ներկայ լինել և յաճախ կատարել նաև՝ թարգմանի դեր, որոշեցի Էդիկին հետս տանել որպէս օգնական…։
Էդիկը համերգասրահի հեռու մի անկիւնում նստած, Վարպետի ղեկավարած պահին մատիտով Խաչատուրեանի գծանկարը պատրաստեց, որից ծնուեց նկարչական մի հոյակապ դործ։
Երբ Խաչատուրեանը տեսաւ Էդիկի ստեղծագործութիւնը, հիացաւ դրա
վրայ և պահանջեց որ նկարը տրուի իրեն։
Այվազեանը մերժեց։
-Վարպետ, ասեց նա, դուք մերժեցիք, թէկուզ մի ժամ տրամադրել ինձ. ես էլ մերժում եմ իմ նկարը տալ ձեզ։ Ձեր իրաւունքն էր մերժել ինձ, իսկ ես էլ, որպէս արուեստագէտ, ունեմ իմ սկզբունքները, դրա համար էլ մերժում եմ նկարս տալ ձեզ։
-Բայց նկարի նիւթը ես եմ, նկարը ինձ է պատկանում, ասաց
Խաչատուրեանը բարկացած։
Վերջում հարցը հետևեալ ձևով լուծեց Էդիկը։ Նա յանձն առաւ մեծ նկարից պատրաստել երկու աւելի փոքր չափի նկարներ, մէկը Խաչատուրեանի՝ իսկ միւսը՝ինձ համար։
–Վարպետ, աւելացրեց Այվազեանը, մեծ նկարը նուիրելու եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազդէն Ա.ին. եթէ Վեհափառը ցանկանայ նկարը ձեզ տալ՝ դա իր գործն է…։
Էդիկի ինձ նուիրած նկարը կախուած է իմ տանը, Լոնդոնում։ Գիտեմ, որ Վարպետի մահուանից յետոյ, Վազդէն Կաթողիկոսը Այվազեանի նկարի
բնօրինակը նուիրել է Խաչատուրեանի անուան Տուն-Թանգարանին։”
———–
Ասատուր Կիւզելեանի Արամ Խաչատուրեանի մասին գրած յուշերից։