Փարիզում մայիսի 30-ին, ժամը 19:30-ին, կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի մենահամերգը` հայկական երգերով, պարերով և բարձր տրամադրությամբ համեմված:
Հայաստանից հրավիրված երգչուհին հանդիսատեսին ներկայացնելու է իր ամենասիրված երգերի ընտրված փունջը, որին իրենց մասնակցությունը կունենան նաև ‹‹ՆՈՒՌ›› վարժարանի սաները՝ լինելով նրա հետ բեմում և հնչեցնելով հայկական գեղեցիկ ստեղծագործություններ:
Իր գեղեցիկ կատարումներով ձեզ կհիացնի նաև վարժարանի փոքրիկ,տաղանդավոր սան Անգելինա Աբրահամյանը:
Հայկական պարային կատարումներով ելույթ է ունենալու նաև Սոֆի Դևոյան Կրտսերը
Տոմսերի ամրագրման համար՝
+33660183854
+33782137286
Հանդիպման վայրը Փարիզի գեղեցիկ սրահներից մեկում՝
Espace Charles Aznavour Salle Aznavour
Avenue Paul Vaillant Couturier