Արա Նախշքարյան
Աշխարհի գայլերը հավաքվել մի տեղ,
Ուզում են հային «սիրով» խորշտանգել։
Հոգին ուզում են մարմնից զատել,
Ու մի քար քաշել, հիշատակ որպես։
Բայց նրանք այդպես էլ չուզեցին հասկանալ,
Որ մահ չկա հային, անմահ է Ոգին։
Հարություն կառնի, երբ էլ դադարի,
Աստվածազարմ է սերունդն Արայի։
Աշխարհի տերերը հավաքվել մի տեղ,
Ուզում են Արցախ զավակին հպարտ,
Մայր Հայաստանից պոկել նենգաբար։
Բայց հայը կապրի, որքան էլ խեղեն։
Ի հեճուկս հանայն աշխարհի՝
Ոտքի կկանգնի Ոգին Արայի,
Ժայռեր կպոկի Անգեղի նման,
Ու կխորտակի զորքը ճիվաղի։
Վահագնի նման վիշապ կխեղդի,
Մհերի նման առյուծ կպատռի,
Թլոլ Դավթի պես մի վերջին զարկով,
Միհրի զորությամբ բոսոր երկնքում արեւ կվառի…
Ու նորից կապրի հայն աստվածազարմ,
Խնջույքի սուփրա կբացի ուրախ,
Արարիչ Աստծո հետ սեղան կնստի,
Կպարպի գինին ի սեր Հաղթության։
Աշխարհի տերերը հավաքվել մի տեղ,
Ուզում են հային իսպառ խորտակել…
Մահ չկա հային, որքան էլ ջանաք,
Հայն աշխարհի որձն է ու մերան։
15 դեկ. 2022