ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետիտիկին Աննա Հակոբյանը:
«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի երկրում բարեգործություն անել ցանկացողների վրա, չնայած, ասեմ ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մարդիկ՝ հատկապես սփյուռքում, շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս փոփոխված մեր երկրում ու նվիրատվություն կատարել»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը:
ՀՀ ԱԱԾ–ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներկատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմիցլիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:Փաստական հանգամանքների ճնշման
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:
Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը: