Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
https://www.1in.am-Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որ Հայաստանի հասցեին ադրբեջանական լրատվամիջոցների սպառնալիքներն անընդունելի են եւ սահմանազատման ու սահմանագծման համար անհրաժեշտ է իրական աշխատանք, որը տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, համաձայնեցված գործընթացի շրջանակում: Տոյվո Կլաարը անում է կարեւոր, բայց որոշակիորեն տարակուսելի արձանագրում: Բանն այն է, որ Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչում են ոչ միայն ադրբեջանական մամուլի էջերում, այլ Ադրբեջանի պաշտոնյաների խոսքերում, սկսած Իլհամ Ալիեւից, մինչեւ տարբեր նախարարներ ու պատգամավորներ:
Ավելին, Ադրբեջանում չկա մամուլ, կա Բաքվի պաշտոնական քարոզչություն եւ Տոյվո Կլաարը թերեւս ամենից լավ գիտե այդ մասին, իսկ, եթե չգիտե, ապա դա վկայում է պարապես նրո գործունեության ոչ կոմպետենտության մասին: Ադրբեջանի լրատվամիջոցներում հայտնվում է այն, ինչը կամենում է տեսնել կամ ուղիղ ցուցումով ներկայացնում է պաշտոնական Բաքուն: Հետեւաբար, եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի գտնում իրերին իրենց անունով կոչելու եւ հենց պաշտոնական Բաքվին Հայաստանի հանդեպ սպառնալիքից զերծ մնալու կոչով դիմելու համարձակություն, ապա հարց է առաջանում, թե ընդհանրապես որքան է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառման արժեքը եւ գործունեությունն ընդհանրապես:
Հաաստանի վարչապետը Տավուշում հայտարարոմ է, որ, եթե Հայաստանը չհանձնի այսպես կոչված ադրբեջանական գյուղերը՝ առանց նախապայմանի, ինչպես պահանջում է Բաքուն, ապա կլինի պատերազմ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ, բայց ունի անգամ Հայաստանի հասցեին սպառնալիքի իրական աղբյուրը մատնացույց անելու համարձակություն: Ստացվում է, որ, կամ Հայաստանի վարչապետն է չափազանցնում, եբ խոսում է պատերազմի մասին, կամ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գործնականում անկարող լինելով ապահովել գործընթացի էֆեկտիվ եւ կառուցողակկան ընթացք, անկարող լինելով նպաստել դրան, կամա, թե ակամա զբաղված է խնդիրները ծածկելու գործով՝ պատասխանատվությունը դնելով ոչ թե պաշտոնական Բաքվի, այլ ադրբեջանական լրատվամիջոցների վրա: