1790՝ Ռուս-թրքական պատերազմ. զօրավար Ալեքսանտր Սուվորովի բանակը կը պաշարէ Իսմայիլ քաղաքը:
1858՝ Ծնաւ իտալացի մեծանուն երգահան Ճաքօմօ Փուչինի (Մահացաւ՝ 1924):
1882՝ Ծնաւ հայ գրականագէտ Արսէն Տէրտէրեանը (Մահացաւ՝ 1953):
1894՝ Սկսաւ ֆրանսացի սպայ Ալֆրետ Տրէյֆուսի դատավարութիւնը՝ գերմանական կայսրութեան համար լրտեսելու ամբաստանութեամբ:
1941՝ Մահացաւ ակադեմիկոս Յակոբ Յովհաննիսեանը (Ծնեալ՝ 1875):
1972՝ Մահացաւ հայ գրող Մկրտիչ Արմէնը (Ծնեալ՝ 1906):
2001՝ Ծնաւ առաջին կրկնօրինակուած կատուն, անունը՝ CC: