1791՝ Մահացաւ աւստրիացի երգահան, բոլոր ժամանակներու լաւագոյն երաժիշտներէն մէկը՝ Վոլֆկանկ Ամաթէոս Մոցարտը (Ծնեալ՝ 1756):
1901 Ծնաւ կենդանի գծանկար ժապաւէններու ամերիկացի մասնագէտ Ուոլթ Տիզնին (Մահացաւ՝ 1966):
1918՝ Լոռիի մէջ սկսաւ հայ-վրացական պատերազմը:
1921՝Արշաւիր Շիրակեան Հռոմի մէջ զգետնեց Սայիտ Հալիմին:
1926՝ Մահացաւ ֆրանսացի գեղանկարիչ, ֆրանսական իմփրեսիոնիզմի հիմնադիրներէն՝ Գլոտ Մոնէն (Ծնեալ՝ 1840):
1936՝ Լուծուեցաւ Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական ֆետերաթիվ Հանրապետութիւնը: Հայաստան մտաւ ԽՍՀՄ կազմին մէջ:
1952՝ Փոշիի ամպ Լոնտոնի վրայ, որուն հետեւանքով մահացաւ 12 հազար անձ:
1965՝ Ծնաւ հայ երաժիշտ,երգահան Վահան Արծրունին: