1404՝ Թուրքմէն Ռամազան ամիրան պաշարեց Սիս քաղաքը, ուր պաշարուածներուն մէջ կը գտնուէր Ամենայն հայոց Կարապետ Ա. Կեղեցի կաթողիկոսը:
1599՝ Ծնաւ սպանացի հռչակաւոր նկարիչ Տիէկօ Վելասքէսը (Մահացաւ՝ 1660):
1606՝ Ծնաւ ֆրանսացի նշանաւոր դրամատուրգ Փիեռ Գոռնէյը (Մահացաւ՝ 1684):
1799՝ Ծնաւ ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանտր Փուշքինը (Մահացաւ՝ 1837):
1917՝ Ծնաւ ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորեանը:
1946՝ Նիւ Եորքի մէջ ստեղծուեցաւ Պասքեթպոլի Ազգային Միութիւնը ԷՆՊԻԷՅ-ը:
1969՝ Մահացաւ հայ քանդակագործ Արա Սարգսեանը (Ծնեալ՝ 1902):
1982՝ Իսրայէլեան բանակը խուժեց Լիբանան: