«Մի՛ ձգտիր ամէն ինչ իմանալ,
որպէսզի ամէն ինչում
չդառնաս տգէտ»։
Դեմոկրիտոս
Հազարամեակների ընթացքին ողջ մարդկութիւնը՝ ի սփիւռս աշխարի ստեղծել է ապրելու եւ գոյատեւելու իր կանոններն ու աւանդոյթները՝ համաձայն իրենց բնակավայրի պայմաններին եւ պահանջներին, որ նոյնն է եղել եւ մեր նախնիների պարագային, եւ այդպիսով ստեղծուել են ցեղերը, տոհմերն ու ժողովուրդները՝ իւրաքանչիւրը իր առանձնայատուկ որակով, լեզուով եւ աւանդոյթներով։ Պէտք է նշեմ, որ երբ խօսք է լինում ժողովուրդի ստեղծած բարոյական արժէքների մասին, մեր կարծիքով, իրականում այդ արժէքները ստեղծւում են նրա ծոցում ծնած եւ աճած մտաւորականները, որոնք հանդիսանում են նրա իմացականութեան գագաթը։ Ի մէջ այլոց մտաւորական բառը շատերին է զբաղեցրել, եւ կարծիքները եղել են տարբեր եւ երբեմն իրար հակադիր։
Պատմականօրէն բառը թարգմանութիւնն է ֆրանսերէն intellectuel-ի, որ անցնելով գերմանական եւ ռուսական քուրայով յայտնուել է մեզ մօտ «ինտելիգենտ» տարբերակով եւ կապկօրէն իւրացուել մեծասքանչի ծոցում։
Անհրաժեշտ եմ գտնում նշել, որ գրագէտ եւ մտաւորական եզրերը տարբեր հարթակների վրայ են եւ բոլոր գրագէտները մտաւորական չեն։ Ուսուցիչները, պատմաբանները եւ այլ գրագէտներ մտաւորականի մակարդակին են լինում միայն այն ժամանակ, երբ զբաղւում են գիտական եւ նորարարական աշխատանքով՝ հուսկ մտաւորականը համազօր է «ինտելիգենտ»-ին, իսկ մտաւորականութիւնը «ինտիլեգենցիայ»-ին, որոնք նմանապէս տարբեր հարթութիւնների վրայ են։ Առաջինը անհատական առարկայական երեւոյթ է, մինչ երկրորդը աւելի տեսլական բնոյթի ՝ համոյթ է, որին մաս են կազմում (յաճախ առանց փաստարկի) բոլոր գիտութեան, արուեստի, գրականութեան, մշակոյթի եւ այլ նման բնագաւառների ծառայողները՝ կազմելով երկրի իմացականութիւնը իր ապրելակերպով, գաղափարախօսութեամբ, լեզուի հնարաւոր կատարեալ իմացականութեամբ, բարձր պետականութեան զգացումով եւ այդ բոլորը զարգացնելու պատրաստակամութեամբ, եւ կարող է պատահել, որ նրանք յաճախ չհասկացուեն շրջապատի կողմից եւ երբեմն նոյնիսկ պատժուեն, ինչպէս եղավ Գալիլէի եւ Ջորդանօ Բրիւնոյի եւ շատ ուրիշների պարագային։
Ամէ՛ն ինչ փոխուեց վերջին տասնամեակների ընթացքին երբ աշխարհի գերհաղորդակցութեան միջոցները հասանելի եղան բոլորի համար եւ արեւմտեան գերիշխանութիւնները առանց ուժի, աշխարհով մէկ «ներմուծեցին» իրենց ապրելակերպը՝ դրական եւ բացասական կողմերով։
Մեր սիրելի եւ սուրբ երկիրը դռնբաց լինելով, ո՛ւր տխմարութեան ու օտարամօլութեան գործօնը բաւական բարձր մակարդակի է՝ ընդունեցին ամէն ինչ, ընդհուպ անտրամաբանականի եւ տգեղութեան կատարեալ տեսակները։ Կարիք կա՞յ արդեօք յիշեցնելու, որ դրսում գործող հրէայ եւ ձախակողմեան ստուերային՝ «ճիշտ մտածող լուսաւորեալ–Illuminatti» ուժերը, որոնք դարերի ընթացքին աշխատում են մօլորեցնել «միամիտներին» կրօնական, բարոյական, կենցաղային եւ այլ աւանդոյթներից՝ ցաւօք, արդէն փառաւորապէս նստակեաց են Երեւանում՝ իրենց «օֆիսներ»-ով եւ գործակալներով եւ յաջողուում են տգեղը ներկայացել գեղեցիկի փոխարէն՝ որպէս առաջադիմութիւն, ըստ երեւոյթին որոշ շահոյթով՝ լինի դրամական թէ բարոյական կամ թայֆայական (կլանային)։ Խոստովանեմ, որ նրանց ներկայութիւնը չէ, որ զարմացնում է մեզ, այլ մերոնց ամէն ինչ ընդունելու պատրաստակամութիւնը՝ միայն թէ, այն լինի օտար պիտակով։ Այս ասելով, մենք կողմնակից ենք բոլոր տեսակի լաւագոյնը ներմուծել մեր երկիր այն բարգաւաճելու նպատակով, պայանով, որ այն լինի հեռու ամենաէժանագին տխմարութիւնից։
Պիտի փորձեմ ներկայացնել դրուագների մի շարք, ուր մեր հայրենաբնակները ապացուցեցին անտրամաբանա-կանութեան իրենց տաղանդը։ Նրանք բողոքի են ելնում մարդկային իրաւունքների խախտման պիտակով, որ երբեմն խաբուսիկ են, մինչդեռ նրանց օրինական իրաւունքների են ոտնահարմանդէպքում՝ այլեւս ձայն հանող եւ պայքարի ելնող չկայ։ Բացակայ է երեւոյթների ախտաբանութեան (pathalogie) սկզբունքը։ Փոխանակ ախտի աղբիւրը մաքրելու ձգտում են հետեւանքները դարմանելու։ Մի քանի նմուշ.-
–Երբ առողջապահութեան նախարարութիւնը փորձեց արգիլել փակ տարածքներում ծխելը, հաշուի առնելով նիկոտինի բարձր վնասակարութիւնը եւ նրա պատճառով մահացութեան ահռելի նիշը երկրում։ Պէտք էր տեսնել ու լսել վայնասունը, որ տեղի ունեցաւ։ Այր եւ կին մեծ ու փոքր փողոց էին ելել առանց հաշուի առնելու որ իրենց ծխելու իրաւունքը դադարում է այնտեղ ուր սկսուում է չծխողներինը, չմոռանալով, որ շատ սրճարաններում յայտնուեցին նարգիլէներ եւ արգիլուած չեն անչափահասներին։ Այստեղ կարելի է յիշեցնել նաեւ, խնդրի մի փոքր կոշտ ներկայացուելը օրենսդիր մարմնի կողմից ։ Մեր կարծիքով միայն ծխողներին հսկայական գումարով տուգանելու փոխարէն, կարելի պիտի լիներ մէկտեղ տուգանել նաեւ հաստատութեանների սեփականատէրերին, որ նոյնքան «լոժիք» կարող էր դիտուել։
–Նոյն նախարարութեան երկրորդ արգելքը եղաւ առանց դեղատոմսի դեղերի վաճառքը, որ մեր երկրում դարձել է կատարեալ «ԿԱՊՀԱՌՆԱՈՒՄ» եւ նախատեսուած արգելքը պէտք է, որ ճիշտ ընդունուէր, բայց ցաւօք, ամբոխի բողոքը եղաւ կատարեալ տխմարութեան ցուցանիշ։ Զարմանալի է, որ նոյն մակարդակի եռանդով մեկ կամ երկու տարի առաջ ամբոխը փողոց ելաւ բուժումների հետ կապուած ապահովագրական համակարգ ստեղելու առիթով, մինչ բազում են երկրները ո՛ւր ընկերային (social) այդ ձեւը գործում է եւ բաւական յաջողութեամբ։
–Գրեթէ երկու դար է, որ ռուսական զօրքերը հաստատուել են մեր երկրում ռուս-պարսկական պատերազմից յետոյ եւ այդ օրերից ի վեր խոր ակոսներ թողեցին հայեցի մտածելակերպի, կենցաղի եւ հանապազորեայ կեանքի բոլոր բնագաւառներում։ Որպէս օրինակ կարելի է նշել անուն հայրանունով դիմելաձեւը, որ ոչ միայն ոչ ոքի չի զարմացնում, այլ նոյնիսկ պարտադիր է դարձել, եւ այսօր մերոնք նոյն տրամաբանութեամբ կապկում են մոսկովեան հապաւումներով գրելա-խոսելաձեւը մամուլում, չանհանգստանալով թէ ունկնդիրը կամ ընթերցողը ինչպէս պիտի կարողանայ մեկնաբանել։ Որպէս նմուշ՝ «դառնալ ԱՊԻ ՄԻՎ-ի անդամ, կամ ԲԴԽ-ի նախագահ կամ ՀՊՀՄ-ի դոցենտ, ՄԻԵԴ-ի վճիռներ, ՀՀԵՏԿՊ-ի տնօրէն» եւ բազում նման անհեթեթութիւններ, որ չգիտեմ, թէ որքանով է հասանելի մեր շարքային ընթերցողին կամ ունկնդրին, թէ՛ երկրում եւ թէ՛ սփիւռքում։
–Ընդամէնը մէկ տասնամեակ առաջ երկրները ունէին իրենց իւրոյն տեսքը, ապրելակերպը, չհաշուած նաեւ տարազները։ Այժմ «Գլոբալիզացիայի» հետեւանքով համաշխարհային շուկան ողողուած է միանման ապրանքատեսակով ու ցանկացած երկրում աչքի են ըկնում՝ այր թէ կին, ահել թէ ջահել, բարձրահասակ թէ գաճաճ միեւնոյն ջինսերով՝ անցքերով կամ առանց անցքերի, կոշիկի փոխարէն «բոթասն»-ներով, միրուքաւորները իրենց դաջուացքների լայն տեսականիով եւ անխուսափելի բջջային հեռախօսները ակնջներից կախուած, որ փոխարինում են հարազատներին ծնողներին, եւ ընկերներին՝ կտրուելով աշխարհից ու միջավայրից։ Այս է պատկերը՝ աւաղ, նաեւ մեր երկրում։ Տարիներ շարունակ, երբ հրաւիրուած էինք տարբեր տեսակի հաւաքոյէների, անպայման նշուած էր լինում՝ ներկայանալ պատշաճ հագուստով, որ այսօր շաղրանք է նշանակում։
–Տարիներ շարունակ, մերոնք եւս, թմբուկ-փողահարութեամբ մասնակցում են «ԵՒՐԱՏԵՍԻԼԻ»-ի մրցականաբախշութիւններին։ Արդար լինելու համար նշեմ, որ երբէք չկարողոցայ հասկանալ երեւոյթի նպատակն եւ անհրաժեշտութիւնը, քանի որ պայման է՝ ոչ թէ ներկայացնել ազգային մշակոյթ, այլ արեւմտեէան՝ անգլերէնով, ինձ ծանօթ լուրերի համաձայն։ Եթէ մեր դարաւոր մշակոյթը պիտի դնենք մէկ կողմ եւ ապացուցենք որ օտարինը աւելի լաւ ենք տիրապրտում քանն իրենք օտարները, ապա նախընտրելի է, որ մերոնք մնան տանը եւ իրենց գործերով զբաղուեն առանց աւելորդ ծախսերի։ Վստահ եմ որ որոշ զգայուն ընթերցողներ պիտի չհամափայնուեն այս մտքի հետ համարելով որ այդպիսի միջոցառումները Հայաստանի անունն են տալիս միջազգային բեմերից, բայց ո՞ւր է դրական արդիւնքը, չմոռանալով, որ հայկական հեռատեսիլով մերոնք նոյնիսկ Ազնաւուրի երգերը անգլերէնով են կատարում, փոխանակ թարգմանելու հայերէնի։ Մշակոյթը ապրանք չէ։ Այն բարոյական է եւ ոչ նիւթական։ Այն չեն ծախում եւ առնում։ Նա չունի դրամական արժէք։ Եթէ հայեցի լեզուամտածողութիւնը, կենցաղն եւ աւանդոյթները պիտի ամերիկեան, ռուական կամ եւրոպական բնոյթին համապատասխանեն, ապա ջանք թափելը աւելորդ է։
Մեղա՜յ։
Այս ցանկը շատ կարելի է երկարացնել, բայց բաւարարուենք այսքանով։
Ռ.Յ.
06-04-18