Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է ս.թ. օգոստոսի 10-ից 24-ը:
Ծրագրի շրջանակներում կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կկազմակերպվեն ճանաչողական
այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Մասնակիցների գիշերակացը կապահովվի հյուրընկալ ընտանիքներում, վերջին չորս օրը՝ ճամբարում:
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://goo.gl/GHJVCh
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը:
Ծրագրին մասնակցության հավաստումը կուղարկվի ս.թ. հուլիսի 1-10-ը, որից հետո միայն կարող եք գնել ավիատոմսը:
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպէս կը հաղորդէ «Հայերն այսօր»-ը, օգոստոս 10-24 ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 13-21 տարեկան սփիւռքահայ երեխաներու եւ երիտասարդներու համար պիտի իրականացնէ «Քայլ դէպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որուն ծիրէն ներս կ՛իրականացուին հայոց լեզուի արագացուած ուսուցման դասընթացներ եւ կը կազմակերպուին ճանաչողական այցելութիւններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Մասնակիցներու գիշերակացը կ՛ապահովուի հիւրընկալ ընտանիքներու մօտ, վերջին չորս օրը` ճամբարի մէջ:
Մասնակցութեան յայտերու ընդունման վերջնաժամկէտը յունիս 30-նն է:
Յայտադիմումները լրացնելու համար կրնաք այցելել այստեղ: