Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Նաիրա Ալավերդյան. հնարավորության դեպքում կհամագործակցեի արտերկրի մասնագետների հետ

Երիտասարդ գիտնականի ամբիոն

April 22, 2022
in Mobile Home, Newsletter, Հարցազրոյցներ
0
Նաիրա Ալավերդյան. հնարավորության դեպքում կհամագործակցեի արտերկրի մասնագետների հետ

Նաիրա Ալավերդյանը սովորում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է «Օրենսդիր մարմնի կարգավիճակը պառլամենտական կառավարման համակարգում. ՀՀ օրինակով, տեսական, իրավական վերլուծություն» գիտական թեման:

Ուսումնասիրություններն ուղղված են ինչպես օրենսդիր մարմնին, այնպես էլ՝ կառավարման համակարգին: Գտնում է, որ թեման հեռանկարային է, քանի որ կառավարման համակարգի փոփոխությունը բերում է նաև լիազորությունների փոփոխման: Հայաստանի փորձը ևս օրինակ է պարզելու համար արդյո՞ք պառլամենտական կառավարման համակարգը ազդում է օրենսդիր մարմնի դերի բարձրացմանը:

-Գիտական թեմայի շրջանակներում ուսումնասիրել եմ խորհրդարանական կառավարման ձևը: Կառավարման այս ձևն ունեցող պետություններում իշխանության տարբեր ճյուղերի միջև առկա է զգալի
փոխկապվածություն, ինչը դրանց միջև պատնեշները
դարձնում է պակաս հստակ։ Խորհրդարանական կառավարման ձևի բնութագրության հետ կապված, երբեմն գործածվում է «իշխանությունների սիմֆոնիա» եզրույթը, որի համաձայն՝
իշխանությունների բաժանումը չպետք է շատ կոշտ լինի [1]։

Նշեմ, որ խորհրդարանական կառավարման ձևը հատուկ է արևմտաեվրոպական այնպիսի միապետությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Իսպանիան, նաև՝ այնպիսի հանրապետությունների, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան։

–Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից:

-Հայ հեղինակների կողմից կան որոշակի հետազոտություններ,  սակայն դրանք սահմանադրաիրավական ուղղվածություն ունեն: Մինչդեռ, իմ հետազոտությունը տեսաիրավական ուղղվածությամբ է: Այս պատճառով սկսել եմ ուսումնասիրել արտերկրի գիտնականների աշխատանքները: Արժեքավոր եմ համարում Ռիկարդո Պելիցոյի և Ջոզեֆ Կուպերի  Stability in Parliamentary Regimes: The Italian Case  [2] հոդվածը: Հեղինակներն Իտալիայի փորձի օրինակով տարբերակում են օրենսդրական կայունությունը կառավարության կայունությունից: Որպես եզրահանգում պնդում են, որ առաջինը չպետք է դիտարկվի որպես երկրորդի ածանցյալ էֆեկտ: Հեղինակների պնդումները կարող են ուղենիշ հանդիսանալ այլ խորհրդարանական համակարգերում երկուսի միջև հարաբերությունների հետագա ուսումնասիրության համար:

 -Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր ուսումնասիրության հիմքում:

-Աշխատանքն իրավահամեմատական է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը  թույլ է տալիս նոր ինստիտուտների ստեղծման ուղղությամբ աշխատել, որը կներկայացնեմ ավարտական աշխատանքում: Առայժմ ծանոթանում եմ նաև Գերմանիայի Բունդեսթագում խորհրդարանական հարցերի  քանակական տեքստային վերլուծությանը [3]:

-Կարդո՞ւմ եք Legislative Studies Quarterly-ի [4] պարբերականում հրապարակվող այլ հեղինակների հոդվածներ:

-Առանձնացրել եմ նաև Legislative Capacity in Germany’s Parliaments [5] հոդվածը, ուր բերվել են նոր տվյալներ Գերմանիայի օրենսդիր մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Հոդվածի հեղինակներն են Նիլս Ափելդորնը և Դեվիդ Ֆորտունատոն:

Հավելենք նաև՝ Նաիրա Ալավերդյանը գիտական աշխատանքի կատարման ընթացքում կարևորում է գիտական ղեկավարի դերը: Գտնում է, որ ասպիրանտները ճիշտ ուղղորդման կարիք ունեն: Հնարավորության դեպքում նաև արտերկրի մասնագետների հետ համագործակցության ցանկություն է հայտնում:

Հղումներ

 

  1. А.В.Васильев, Разделение властей։ теоретические аспекты и современная практика, Право и государство։ теория и практика, Москва, 2006, N 7, էջ 5 http://lawlibrary.ru/article1214117.html .
  2. Riccardo Pelizzo, Joseph Cooper, Stability in Parliamentary Regimes: The Italian Case, Legislative Studies Quarterly, 2011, https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.2307/3598527 .
  3. Thomas Zittel, Dominic Nyhuis, Markus Baumann, Geographic Representation in Party-Dominated Legislatures: A Quantitative Text Analysis of Parliamentary Questions in the German Bundestag, Legislative Studies Quarterly, 2019, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12238 .
  4. Legislative Studies Quarterly պարբերականում հրապարակվում են տարբեր երկրների խորհրդարանների և օրենսդիր մարմինների վերաբերյալ գիտական հոդվածներ՝ https://onlinelibrary.wiley.com/journal/19399162 :
  5. Niels H. Appeldorn, David Fortunato, Legislative Capacity in Germany’s Parliaments, Legislative Studies Quarterly, 2021, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12338 .

Հերմինե Օհանյան

Previous Post

«Սփիւռքի տարի»ին առիթով Վեհափառ հայրապետին առցանց խորհրդակցական հանդիպում երիտասարդներու հետ

Next Post

Երգի մը պատմութիւնը. Մեծ եղեռնի ծնունդ` վերապրողի արդար ցասումն ու պոռթկումը արգասիքն է «հերոսներին ու մայրերին» երգին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.