1840՝ ծնաւ ֆրանսացի ականաւոր քանդակագործ Օկիւստ Ռոտէնը (մահացաւ՝ 1917):
1895՝ Զանգուածային ջարդեր Արեւմտեան Հայաստանի Սեփաստիա քաղաքին մէջ:
1923՝ ընդունուեցաւ ԽՍՀՄ պետական դրօշը:
1935՝ ծնաւ ռուս յայտնի դերասանուհի Լիւտմիլա Գուրչենքօն (մահացաւ՝ 2011):
1939՝ ծնաւ սլովաք օփերայի երգչուհի Լիւչիա Փոփփը (մահացաւ՝ 1993):
1942՝ սկսաւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենանշանաւոր ծովամարտերէն՝ Կուատաթքանալի ծովամարտը:
1946՝ ծնաւ Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեկ Եսայեանը:
1968՝ մահացաւ հայ ժողովուրդի դահիճ Ճիւանշիրը ֆիզիքական հաշուեյարդարի ենթարկող Միսաք Թորլաքեանը (ծնեալ՝ 1888):