354՝ ծնաւ կաթողիկէ եկեղեցւոյ հայր, փիլիսոփայ եւ աստուածաբան Օկոստինոս Երանելին ( վախճանեցաւ՝ 430):
1114՝ մեծ երկրաշարժ Հայաստանի Սիս քաղաքին մէջ:
1810՝ ծնաւ ռուս նշանաւոր գիտնական, վիրաբոյժ եւ հասարակական գործիչ Նիքոլայ Փիրոկովը (մահացաւ՝ 1881):
1850՝ ծնաւ սկովտիացի արձակագիր, բանաստեղծ աշխարհահռչակ վէպերու հեղինակ Ռոպերթ Լուիս Սթիվընսընը (մահացաւ՝1894):
1868՝ մահացաւ իտալացի նշանաւոր յօրինող, երգահան Ճոաքինօ Ռոսինին ( ծնեալ՝ 1792):
1903՝ մահացաւ ֆրանսացի նկարիչ, տպաւորապաշտ դպրոցի ներկայացուցիչներէն՝ Քամիլ Փիսարօն (ծնեալ՝ 1830):
1908՝ մահացաւ հայ ազգային ազատագրական պայքարի նշանաւոր գործիչ, ֆետայի Սեւքարեցի Սագօն (Սարգիս Ծովանեան), (ծնեալ՝ 1870):
1937՝ մահացաւ հայ բանաստեղծ Յակոբ Յակոբեանը (ծնեալ՝ 1866)
1964՝ տեղի ունեցաւ «Ֆանթոմաս» ժապաւէնին անդրանիկ ցուցադրութիւնը:
1995՝ Արցախի հանրապետութիւնը որդեգրեց երկքաղաքացիական օրէնքը: