979` Տեղի ունեցաւ Սատրապական Հայաստանի ապստամբութեան նշանաւոր ճակատամարտներէն մէկը՝ Պանկալիայի ճակատամարտը:
1097` Առաջին Խաչակրաց արշաւանքի ժամանակ Խաչակիրները գրաւեցին Նիկիա քաղաքը:
1623` Ծնաւ ֆրանսացի նշանաւոր գիտնական Պլէզ Փասքալը (Մահացաւ՝1662):
1807` Ռուսական բանակը Աթէնքի մօտ ծովային պատերազմին ջախջախեց թրքական բանակը:
1846` Միացեալ Նահաննգերու Նիու Ճըրսի նահանգին մէջ տեղի ունեցաւ Պէյս Պոլի առաջին մրցումը:
1920` Նեմեսիս գործողութեան ծիրին մէջ Արամ Երկանեանը գնդակահարեց Ատրպէյճանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին:
1996` Մահացաւ հայ գիտնական, բնագէտ Մայքլ Տէր Պօղոսեանը (Ծնեալ՝ 1925):