1628՝ Ծնաւ ֆրանսացի գրող Շառլ Փերրօն (Մահացաւ՝ 1703):
1665՝ Մահացաւ ֆրանսացի հռչակաւոր թուաբանագէտ Փիէռ Տէ Ֆերման ( Ծնեալ՝ 1601):
1876՝ Ծնաւ ամերիկացի նշանաւոր գրող, լրագրող Ճէք Լոնտոնը (Մահացաւ՝ 1916):
1910՝ Ծնաւ երկու Օսքար մրցանակներու դափնեկիր, գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայնըրը :
1933՝ Երեւանի մէջ գործածութեան դրուեցան առաջին հանրակառքերը:
1964՝ Սկսաւ զանզիպարեան յեղափոխութիւնը: Յետագային Զանզիպար միացաւ Թանկանիքայի հետ եւ ստեղծուեցաւ Թանզանիան:
2010՝ Աւերիչ երկրաշարժ Հայիթիի մէջ: Աւելի քան 300 հազար զոհ, 311 հազար վիրաւոր: