1223՝ Գալքա գետին մօտ մոնկոլները պարտութեան մատնեցին ռուսերուն:
1323՝ Կոնստանդին Դ. Լամբրոնացի Կաթողիկոսին ջանքերով հաշտութեան պայմանագիր կնքուեցաւ մեմլուքներու եւ Կիլիկիոյ հայկական թագաւորութեան միջեւ:
1832՝ Մահացաւ ֆրանսացի տաղանդաւոր մաթեմաթիկոս Էվարիստ Կալուան (Ծնեալ՝ 1811):
1859՝ Գործածութեան դրուեցաւ Լոնտոնի Պիկ Պէն ժամացոյցը:
1916՝ Հիւիսային Ծովու մէջ տեղի ունեցաւ Ա. Համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիոյ եւ Մեծն Բրիտանիոյ միջեւ:
1930 ՝ Ծնաւ ամերիկացի դերասան Գլինթ Իսթվուտը:
1961՝ Հարաւ Ափրիկէի հանրապետութիւնը իր անկախութիւնը հռչակեց Մեծն Բրիտանիայէն:
2001՝ Մահացաւ ամերիկահայ դերասան Առլէն Ֆրանսիսը (Ծնեալ՝ 1908):