https://radar.am-ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այսօր Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, թե ողջունում է Հայաստանի համերաշխությունն Ուկրաինայի հետ. «Բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այդ պատճառով էլ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասել է նա։