Պ-Կարծում եմ` սխալ կը լինի, եթէ ես գնահատեմ իմ աշխատանքը: Գնահատականը տալիս է Սփիւռքը, մեր հասարակութիւնը: Իսկ դատելով սփիւռքեան թերթերի, անհատների, յայտնի կառոյցների, համահայկական կազմակերպութիւների արձագանքներից եւ կարծիքներից` կարող եմ ասել, որ նախարարութեան աշխատանքից նրանք հիմնականում չեն դժգոհում, եւ մեր համագործակցութիւնը գնալով ոչ թէ պակասում, այլ ընդլայնւում եւ խորանում է: Ուրախ եմ, որ համատեղ աշխատանքների հետաքրքիր եւ նոր ձեւեր են ստանում, նոր մակարդակ տեղափոխւում:
Հ-Որո՞նք են 2012-ի Ձեր եւ Ձեր ղեկավարած կառոյցի 3 ձեռքբերումները եւ բացթողումները:
Պ-Գլխաւոր ձեռքբերումներից մէկը ես կը համարէի «սփիւռքէ ամառային դպրոցի ստեղծումը: Երբ առաջին անգամ մենք կարողացանք համալսարանի բազայի վրայ սփիւռքի համար կանոնակարգուած դասընթացնէր ստեղծել հինգ ուղղութիւններով, իսկ դրանք վերաբերում են եւ կոչուած են սփիւռքում հայապահպանութեան խնդիրները հզօրացնելու, ուղղուած են առաւելապէս երիտասարդութեանը: «սփիւռքէ ամառային դպրոցի մասնակիցների թուաքանակը, աշխարհագրութիւնը եւ գործունէութիւնը իրօք տպաւորիչ է եղել: Երկրորդ ձեռքբերում կարող եմ համարել «իմ Հայաստանէ փառատօնը: Այն տարբերւում էր միւս փառատօններից իր որակով, մասշտաբով, մասնակիցների թուով, տեսակով ու ձեւաչափով: Ընդհանուր առմամբ երեք հազարից աւելի մարդիկ մասնակցեցին փառատօնին, տեւողութիւնը վեց-յոթ ամիս էր: Յատկանշական է, որ սփիւռքեան երգի, պարի համոյթները, անհատ կատարողները, որոնք ջանքեր են գործադրում տարբեր երկրներում օտար մշակոյթների ներազդեցութեան պայմաններում հիմնականում հայեցի մշակոյթ են ստեղծում, հնարաւոորւթիւն ունեցան ներկայանալ Հայաստանում` հայրենիքում իւրօրինակ հաշուետուութիւն տալով: Երրորդ կարեւորագոյն ձեռքբերումը ես կը համարէի բարձր տեխնոլոգիաների օգտագործումը համայնքների հետ աշխատանքում, որովհետեւ մենք կարողացանք տարբեր ձեւերով` հեռակոնֆերանսների, հեռուստահաղորդումների, կայքերի միջոցով Սփիւռքն աւելի մօտեցնել Հայրենիքին, Սփիւռքի մեր հայրենակիցներին մասնակից դարձնել մեր երկրում տեղի ունեցող կարեւորագոյն երեւոյթներին: Համացանցի շնորհիւ էր, որ մենք կարողացանք քառասունից աւելի երկրների հայկական համայնքներին մէկ-երկու օրերի ընթացքում համախմբել, ցոյցեր, ստորագրահաւաքներ կազմակերպել տմարդի մարդասպանի արտայանձնման դէմ: Ընդամէնը մի քանի օրում մենք կարողացանք հայկական համայնքներին ոգեւորել, ուժ տալ` Մանկական Եւրատեսիլի ժամանակ մասնակցութեան ու քուէարկութեան կոչ անելով: Նշուած նախաձեռնութիւնների շնորհիւ Հայերնիքի ու Սփիւռքի միջեւ կապը նկատելիօրէն արդիւնաւէտ է դարձել, եւ Հայրենիքից գնացող ազդակներին մեր հայրենակիցները շատ աւելի ակտիւ են արձագանքում: Պէտք է փաստել. նախարարութիւնը կայացել է, իրենցն է, սա նշանակում է, որ հայոց պետական կառավարման համակարգում սփիւռքն ունի իր ձայնը, խօսքը, ասելիքը, ինչը չափազանց կարեւոր է: Ընդունենք, որ ցանկացած աշխատանքի ընթացքում միշտ էլ թերացումներ լինում են: Ոչ որպէս թերացում, այլ որպէս դժուարութիւն կարող եմ ներկայացնել այն հանգամանքը, որ որ մեր սահմանափակ բիւջէի պայմաններում մեծացել է տարբեր ծրագերրին մասնակիցների թիւը, իսկ դա կաշկանդում է մեզ, քանի որ մենք գործ ունենք եօթ միլիոն մարդու հետ, երբեմն աննախադէպ մեծութեան են հասնում տարբեր ծրագրերին մասնակցել ցանկացողների թիւը: Բիւջէով նախատեսուած է մի բան, մասնակցել ցանկացողների թիւն այլ է, մենք չենք կարող մերժել մասնակցել ցանկացողներին, մինչդեռ անհրաժեշտ գումարները բացակայում են: Կարեւոր բացթողում եմ համարում լրատուական ոլորտի հետ աշխատանքը, գտնում եմ, որ նախարարութեան գործունէութիւնն ամբողջովին պէտք է լուսաբանուի, որովհետեւ դրսում գտնուող մարդը չի կարող իմանալ, թէ մեր առանձնասենեակներում մենք ինչ գործունէութիւն ենք ծաւալում, անհրաժեշտութիւն է հեռուստատեսութեան, եւ յատկապէս էլեկտրօնային լրատուամիջոցների հետ աշխատանքը:
Հ-Նշեցէք 2013-ի երեք ամենակարեւոր ընելիքները:
Պ-Առաջին գլխաւոր անելիքը, մայրենի լեզուի ուղղուած քարոզչութիւնն է, աւելի շատ երիտասարդների հայրենիքի հետ կապելը, մէկօրեայ դպրոցների բացումը, մայրենի լեզուի պահպանման ու տարածման խնդիր կարեւորագոյն հարցը պիտի լինի, երկրորդ անելիքը` «սփիւռքէ ամառային դպրոցը վերջնականապէս կայացնելն է: Ես կարծում եմ, որ հայ ազգը կրթութեանը զուգահեռ պէտք է առողջ լինի: Պէտք է ծխախոտի դէմ պայքար ծաւալենք, «հայ ժողովուրդն առանց ծխախոտիէ շարժումը պէտք է ահագնացնենք, տարածենք, կարծում եմ սփիւռքի նախարարութիւնն այստեղ անելիք ունի` այլ գերատեսչութիւնների հետ համատեղ եւ ուրախալի է, որ մեզ միացել է «գրանդ Տոբակոնէ եւ պարոն Հրանտ Վարդանեանը: Սակայն ամենագլխաւոր հարցերն այն են, որ մենք շարունակելու ենք Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած ձեռնարկների, շարժումների, ԼՂՀ հարցի խաղաղ կարգաւորման հարցին միտուած գործընթացների խթանումը, հայկական լոբբիստական կազմակերպութիւններին այս հարցերի ընթացքին առաւել ներգրաւելու գործընթացը եւ յատկապէս այլակրօն հայերի շրջանում ազգային գիտակցութեան արթնացումը:
Հ-Վերջին շրջանին Սփիւռքի նախարարութեան առջեւ ծառացած թիւ մէկ խնդիրը սուրիահայերու հարցն է: Բաւարար ջանքեր գործադրա՞ծ էք, որպէսզի անոնք այստեղ ուրախ Ամանոր դիմաւօրեն:
Պ-Համաձայն եմ, որ մեր գերխնդիրը վերջին ամիսներին դարձել է սիրիահայերի հիմնահարցերի լուծումը: Մենք նրանց խնդիրները դարձրել ենք մերը, ազգովի եւ յատկապէս պետութեան ներսում պէտք է շատ օգնենք, աջակցենք, որ հաստատուեն հայրենիքում: Այսօր Հայաստանում գտնուող սիրիահայերն իրօք հոգեպէս փխրուն են ու մենք ամէն ինչ պէտք է անենք, որ իրենց խորթ չզգան: Դա պատճառը, որ նախագահի յանձնարարութեամբ մենք բոլոր օրէնքները, որոշումները փոխեցինք այնպէս, որ մօտ երկու միլիոն դոլլարի սահամններում նրանց զեղչեցինք եւ զիջեցինք բոլոր մաքսային տուրքերը, # յարկերը, պետական տուրքերը, արեցինք այնպէս, որ պետութեան հետ յարաբերուելիս նրանք որեւէ ֆինանսական պարտաւորութիւն չունենան, դժուարութիւնների չհանդիպեն: Ամէն ինչ լինի առաւելագոյնս մատչելի եւ ընկալելի: Առաջիկայ օրերին տարին ենք ամփոփում, եւ ակնկալում ենք, որ եկող տարին շատ աւելի լաւը պիտի լինի նաեւ այստեղ ապրող սիրիահայերի համար: Հանարպետութեան նախագահի պալատում կազմակերպուող տօնածառի հանդէսին կը մասնակցեն սիրիական դպրոցի երեխաները, ինչպէս նաեւ տարբեր վարչական շրջաններում` Կենտրոն, Արաբկիր համայնքներում նրանց համար տօնակատարութիւններ կը կազմակերպուեն, իսկ յունուարի 3-ին շուրջ 600 երեխաներ Արամ Խաչատրեան դահլիճում կը վայելեն Նոր տարուայ հանդէս: Նախարարութիւնը մտադիր է սիրիահայերի համար ամանորեայ միջոցառում եւս կազմակերպել: Տարբեր բարեգործական կազմակերպութիւններ Սիրիայում մնացած երեխաներին փաթեթներ եւ քաղցրաւենիք է բաժանում, միջազգային կառոյցների հետ ենք ծրագրել մի շարք անելիքներ: Պէտք է նշեմ, որ բոլոր հնարաւոր ձեռնարկներում սիրիահայերին մասնակից ենք դարձնում:
Հ-Որպէս հայ կին` ինչո՞վ առանձնացաւ այս տարին ձեզ համար:
Պ-Դժուար հարց էք տալիս, աշխատանքով այնքան ծանրաբեռնուած եմ, որ հանգստի, մոդային հետեւելու ժամանակ գրեթէ չունեմ: Աշխատել եմ, աւելի շատ, քան նախորդ տարի, որովհետեւ եւ՛ ծրագրերն էին շատ, եւ՛ սիրիական հիմնախնդիրն առաջ եկաւ:
Հ-Յաջորդ հարցն ալ Ամանորի վերաբերեալ: Ինչպէ՞ս կ’անցնէք
Պ-Ամանորը, ու՞մ հետ, ի՞նչ էք խնդրելու Ձմեռ պապիկից: Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը, ամանորեայ ո՞ր նախապատրաստական աշխատանքներին էք մասնակցում` սալաթ կտրել, գնումներ անել:
Ընդհանուր առմամբ տարիներ շարունակ, ինչքան ինձ յիշում եմ, մենք ընտանիքում ենք անցկացրել Նոր տարին: Խիստ ցաւալի է, որ արդէն երկրորդ տարին է, որ հայրս մեզ հետ չի լինելու: Նոր տարին ընտանեկան տօն ենք համարում, մեր տանը, որը եւ հայրական է եւ նահապետական, հաւաքւում են բոլոր երեխաները, թոռները, ծոռները եւ նոր տարուայ երեկոյեան, մօրս կողքին ենք լինում: Մենք չափաւոր մարդիկ ենք, ճոխութիւններն ու աւելորդութիւնները համահունչ չեն մեր կենցաղին ու բնոյթին: Մեր սեղանին լինում են «քէավառեան» խոհանոցին բնորոշ աւանդական խորտիկները` քիւֆթան, ձուկը եւ փախլաւան: Չեմ յիշում նոր տարի` այս խորտիկների բացակայութեամբ: Եւ քանի որ մայրս տարէց է, այդ օրերին էլ ես տանն եմ լինում, հիմնական գործն իմ ուսերին է` գնումներ կատարել, սեղան յարդարել, պատրաստել, հիւրասիրել, ինչն անում եմ մեծագոյն հաճոյքով:
Հ-Հետաքրքրական դրուագ կը յիշէք Ամանորի հետ կապուած: Օրինակ` փոքր ժամանակ ի՞նչ կ’արտասանէիք Ձմեռ պապիկէն տոպրակ ստանալու համար, մօրուքէն քաշա՞ծ էք, Ձմեռ պապիկի գոյութեան կը հաւատայի՞ք կամ կը հաւատա՞ք: Երբեւէ Ձիւնանուշի դեր ունեցած էք:
Պ-Ինչպէս բոլոր երեխաները, սիրել եմ, սպասել եմ, հաւատացել եմ Ձմեռ Պապիկին: Մենք ամէն առաւօտ կանուխ մեր բարձի տակ գտնում էինք տոպրակներ, մայրս շատ ուշադիր էր, մեր մանկութեան ժամանակ խաղալիքներ չկային, մենք քաղցրաւենիք էինք գտնում: Ամանորեայ տօնահանդէսներին արտասանել եմ, քանի որ մանկուց շատ եմ սիրել բանաստեղծութիւններ, հատորներով անգիր գիտէի… Որքան էլ զարմանալի է, Ձմեռ Պապիկ եմ եղել, ոչ` Ձիւնանուշիկ, քանի որ շատ բարձարահասակ էի, իմ տարեկիցների շրջապատում, ձայնս էլ խրոխտ էր… Մանկական տարիքը միշտ էլ հաճելի է, անմեղ է, անկախ նրանից, թէ ինչ պայմաններում ես ապրել: Ես հաճոյքով եմ յիշում իմ մանկութեան տարիները:
Ձմեռ պապիկից խնդրելու եմ խաղաղութիւն, առաջին հերթին Սիրիայի համար, խնդրելու եմ, որ մեր երկրում, մեր տարածքում խաղաղութիւն եւ կայունութիւն լինի, չէի ուզենայ, որ որեւէ մայր որդեկորոյս լինէր, որեւէ անմեղ մարդու արիւն թափուէր, որբեր լինէին, կ’ուզենայի որ իմ շրջապատում մարդիկ աւելի բարի, ներող դառնան, աւելի նուիրուած լինեն, սիրեն իրենց հայրէիքը, պետութիւնը, ազգը, շրջապատը: