<<Արծիւի թռիչքը չես կանխի: Շուշիի բանտի տանջանքներից մինչեւ յաղթանակած բանակի հպարտ ու ազատ մարտիկներ>> թեմայով
«Չկայ աւելի բարձր ցգացում, քան ոտքերիդ տակ հող հայրենին է ազատագրւում»
Պավել Մանուկեան (Ապարանցի Պավլիկ)
Յարգելի հայրենակիցներ,
Սիրով հրաւիրում ենք Ձեզ Արցախեան պատերազմի ազատամարտիկներ Պավել Մանուկեանի և Գարիկ Խաչատրեանի հետ հանդիպման:
Հանդիպման ընթացքում բանախօսները կը ներկայացնեն իրենց եւ իրենց զօրամասերի անցած մարտական ուղին, կը խօսեն Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակի մասին, կը պատասխանեն ներկաների հարցերին:
Հանդիպման ընթացքում կը ցուցադրուեն հատուածներ Պավլիկ Մանուկեանի եւ միւս ազատամարտիկների մասին պատմող <<Յաւերժական Կտակ>> ֆիլմից:
Քաղաքական երեկոն տեղի կ’ունենայ
Երեքշաբթի, 2013թ. Փետրուարի 26-ին
Հասցէն`
1. Lutherhaus Bochum
Wittener Str. 242
44803 Bochum
(Direkt an der Straßenbahnhaltestelle „Altenbochum Kirche“ im „Altenbochumer Bogen“).
Մուտք`19.00
Սկիզբ`19.30
Մուտքն ազատ է, սիրով հրաւիրում ենք բոլորին:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար`
Ազատ Օրդուխանեան` հեռ. 0175-9631556
Դր. Ռաֆֆի Պետիկեան` հեռ. 0171-4579813
Ստորեւ մի քանի յղումներ`
http://www.youtube.com/watch?v=G0mXaQejUTs
http://www.youtube.com/watch?v=OvpjHFMYlvw
http://www.youtube.com/watch?v=GS6SUO5VG34
http://www.youtube.com/watch?v=tb_dhn0N56w
(Քաղաքական և մշակութային հանդիպման յաջորդ երեկոն տեղի կ‘ունենայ ս.թ. Մարտի 3-ին, Կիրակի, ժամը 15: 00-19: 00, նոյն սրահում: Այդ օրը մեր հիւրն է <<Սարդարապատ>> շարժման նախաձեռնող խումբի անդամ, մի քանի ֆիլմերի հեղինակ Գարեգին Չուգասզեանը: Սոյն հանդիպման մանրամասների մասին կը տեղեկացնենք լրացուցիչ) :
Յարգանքներով`
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ
Եւրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճիւղ)
Գարիկ Արամի Խաչատրեան
Կենսագրական – մարտական ուղի
Ծնուել է 1968թ. Օգոստոսի 31-ին, Ապարանի շրջանի Արագած գիւղում: Մարտական ուղին սկսել է 1990թ. Յունուարից` Բերդի շրջանի Մովսէս գիւղից, կռուել Նոյեմբերեանի շրջանի Կոթի գիւղում: 1991թ. Յունուարի 17-ից մարտնչել է ԼՂՀ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շենի համար: Յունուարի 28-ին անձնագրային ռեժիմի խախտման պատրուակով ռուսական բանակի կողմից ձերբակալուել եւ տարուել Շուշիի բանտը: Խոշտանգումներից յետոյ, պայմանով, որ պէտք է ընդմիշտ հեռանայ Արցախից, 1991թ. Փետրուարի 6-ին ազատ է արձակուել: Ապաքինելուց յետոյ համալրել է Շուշիի Առանձնակի գումարտակի շարքերը, մարտնչել Հատրութում, Ֆիզիլիում եւ այլ բնակավայրերում: Մինչեւ յաղթական աւարտը մասնակցել է բազմաթիւ կռիւների: 1997թ-ից մշտական բնակութիւն է հաստատել Պելճիքայի մէջ: Անդամ է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: Պարգևատրուել է <<Մայրութեան երախտագիտութեան>>, <<Ղարաբաղեան պատերազմի վեթերանների միութեան>> շքանշաններով: Ամուսնացած է, ունի 4 զաւակ:
Պավել Ռազմիկի Մանուկեան
Կենսագրական– մարտական ուղի
Ծնած է 1964 թ. Մարտի 3-ին, Ապարանի շրջանի Բուժական գիղում:
Մարտական ուղին սկսել է 1989 թ. Յունուարից՝ ԼՂՀ Բերդաձորի ենթաշրջանի Կիրով գիւղից: Երկու անգամ ձերբակալուել է ռուսական բանակի կողմից և տարուել Շուշի…
1992 թ. Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ բանակը կազմաւորուելիս նշանակուել է Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար:
Մասնակցել է Կիչան-Սրխավենտի և Սարի Բաբայի մարտերին: 1992 թ. Շուշին ազատագրողների առաջին շարքերում էր:
1993 թ. նշանակուել է Մարտակերտի ինքնապաշտպանութեան պարետ, Փետրուարի վերջին նաեւ Խաչենի գումարտակի հրամանատար, մասնակցել է շրջանի ազատագրման մարտերին:
1993 թ. Յուլիսին նշանակուել է ԼՂՀ հետախուզական գումարտակի փոխհրամանատար:
Մասնակցել է Քարագլուխ-Մազրա յայտնի դիվերսիոն գործողութեանը, որը պսակուել է փառահեղ յաղթանակով…
Մասնակցել է Քարվաճառի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ազատագրմանը:
Բանակից զօրացրուել է 2002 թ.:
Պավլիկ Մանուկեանն ու նրա զինակից ընկերները 2012 թ. Դեկտեմբերի 15-ին Երեւանում ստեղծել են <<Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միաւորում>> ՀԿ (նախագահ`Ժիրայր Սեֆիլեան, փոխնախագահ` Պավլիկ Մանուկեանը, անդամներ` Նորիկ Շահբազեան, Քերոբ Ղազարեան, Սասուն Կիրակոսեան, Արթուր Յովհաննիսեան, Վիկտոր Դավթեան):
Պահեստի մայոր է, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճան ասպետ:
Ամուսնացած է, ունի 2 զաւակ: